«Հայաստանի անունից գնալու ենք Եվրատեսիլ». Կիրկորովն իրեն հա՞յ է համարել

© Sputnik / Алексей Куденко / Անցնել մեդիապահոցԳարիկ Մարտիրոսյանը, Ֆիլիպ Կիրկորովն ու Միշա Գալուստյանը
Գարիկ Մարտիրոսյանը, Ֆիլիպ Կիրկորովն ու Միշա Գալուստյանը - Sputnik Արմենիա, 1920, 27.10.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Միխայիլ Գալուստյանի ծննդյան օրը նրա ընկերները հետաքրքիր ձևով են շնորհավորել։
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Հայտնի հեռուստահաղորդավար, շոումեն Գարիկ Մարտիրոսյանը տեսանյութ է տեղադրել Instagram-ի իր էջում, որտեղ ծննդյան օրվա առթիվ շնորհավորում է իր գործընկերոջը` Միխայիլ Գալուստյանին՝ կատարելով Ֆիլիպ Կիրկորովի երգը:
Ռուսական փոփ-երաժշտության արքան նույնպես միանում է Մարտիրոսյանին` երգելով նրա հետ։ Երգի ավարտին նրանց է միանում նաև օրվա «մեղավորը»` Գալուստյանը։
Մարտիրոսյանն իրենց տրիոն անվանել է «Армянушки интернешнл»։ Ի դեպ, Կիրկորովը երգի ընթացքում ասում է, թե իրենց յուրօրինակ տրիոն պատմություն կմտնի։
«Մենք Հայաստանի անունից գնալու ենք Եվրատեսիլ, և վերջապես Հայաստանը կհաղթի այդ մրցույթում»,–հումորով նշում է Կիրկորովը։
«Որքան է խմել Կիրկորովը, որ իրեն հայ է համարել»,–տեսանյութը մեկնաբանել է օգտատերերից մեկը:
Гарик Мартиросян - Sputnik Արմենիա, 1920, 28.09.2021
«Լիքը գիժ կա մեջները». Գարիկ Մարտիրոսյանը՝ երիտասարդ հումորիստների մասին
Հավելենք միայն, որ տեահոլովակը ավելի քան 115 000 դիտում ունի մի քանի ժամում և հազարավոր մեկնաբանություններ կան՝ հայերի հանդեպ սիրո խոստովանությամբ։
Լրահոս
0