Հայաստանում Սուրբ աթոռի առաքելական նվիրակություն բացվեց. տեսանյութ

Բաժանորդագրվեք
Արարատ Միրզոյանի համոզմամբ` Սուրբ աթոռի առաքելական նվիրակության բացումը լավ հնարավորություն կլինի հայ-վատիկանյան կապերի հետագա զարգացման համար։
Այսօր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ու պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Սուրբ աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդ Էդգար Պենյա Պառայի մասնակցությամբ տեղի է ունեցել Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակության պաշտոնական բացման արարողությունը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ–ի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ առաքելական նվիրակության բացման կապակցությամբ ելույթով հանդես են եկել ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու Սուրբ աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդ Էդգար Պենյա Պառան:
Իր ելույթում նախարար Միրզոյանը նշել է, որ Սուրբ աթոռը նստավայր առաքելական նվիրակություն է բացում առաջին քրիստոնյա երկրում, որն ազդարարում է Հայաստան-Սուրբ աթոռ համագործակցության նոր փուլի սկիզբը:

«Ընթացիկ տարին նշանակալից է մեր երկկողմ հարաբերությունների համար` հաշվի առնելով, որ լրանում է Սուրբ Հովհաննես Պողոս 2-րդի Հայաստան կատարած այցի քսանամյակը և Նորին սրբություն Ֆրանցիսկոսի այցի հնգամյակը։ Այդ պատմական այցելությունները միշտ վառ կմնան մեր ժողովրդի սրտում և մտքում»,-նշել է Միրզոյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանի և Սուրբ աթոռի ամուր համերաշխության վկայությունն է հայ ժողովրդի հանճարեղ ներկայացուցիչ Սուրբ Գրիգոր Նարեկացուն «Տիեզերական եկեղեցու վարդապետ» պատվավոր տիտղոսի շնորհումը, նրա ճանաչումը՝ որպես կաթոլիկ եկեղեցու 36 մեծագույն մտածողներից մեկը և Նարեկացու արձանի հանդիսավոր բացումը Վատիկանի պարտեզներում:
Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդ Էդգար Պենյա Պառանև Արարատ Միրզոյանը - Sputnik Արմենիա, 1920, 27.10.2021
Սուրբ աթոռի նվիրակությունը ՀՀ-ի համար կլինի տարածաշրջանում կամուրջներ հիմնելու խորհրդանիշ
«Մյուս տարի մենք նշելու ենք մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման երեսունամյակը, և կարծում եմ՝ սա լավ հնարավորություն կլինի հայ-վատիկանյան կապերի հետագա զարգացումը ապահովող քայլերը նախանշելու համար»,-շեշտել է ՀՀ արտգործնախարարը:
Հայաստանում Սուրբ աթոռի առաքելական նվիրակություն բացելու` Հռոմի պապի որոշման մասին հայտնի դարձավ հոկտեմբերի 11-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի Իտալիա կատարած պետական այցի ժամանակ: Սարգսյանը հայտարարել էր, որ Ֆրանցիսկոս պապի որոշումը նոր էջ կբացի Հայաստանի և Սուրբ աթոռի հարաբերություններում։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала