Հոկտեմբերի 30-ին Էջմիածնից Երևան բերող որոշ փողոցներ մի քանի ժամ փակ են լինելու

Վազորդ - Sputnik Արմենիա, 1920, 27.10.2021
Բաժանորդագրվեք
ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնել են, թե ինչի համար է սահմանափակվելու երթևեկությունը։
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Հոկտեմբերի 30-ին, ժամը 11-16։30-ը, երկկողմանի փակ է լինելու Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցը՝ սկսած Կոմիտասի հրապարակից։ Բացի այդ, միակողմանի փակ է լինելու նաև Էջմիածնից Երևան ճանապարհը՝ մինչև Փարաքար գյուղի օդանավակայանի խաչմերուկ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սևանա լճի թերակղզում մասնակցել է Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողների պարգևատրման արարողությանը - Sputnik Արմենիա, 1920, 20.09.2021
«ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի մրցաշարին մասնակցել է շուրջ 330 մարդ
Հիշյալ ժամերին Էջմիածնից Երևան երթևեկությունը կկազմակերպվի միայն հանդիպակաց ուղղությամբ:
Նշենք, որ այդ օրը տեղի կունենա «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական մրցավազքը, որի համար էլ կփակվեն փողոցները։
Հիշեցնենք, որ «Վարչապետի գավաթ» սիրողական կրոսավազքի մրցաշարի կազմակերպման նպատակով ՀՀ կառավարության՝ հոկտեմբերի 7-ին կայացած նիստում ԿԳՄՍ նախարարությանը պետական բյուջեի պահուստային ֆոնդից 35 մլն 710 հազար դրամ գումար է հատկացվել:
Վահրամ Դումանյանը նշել էր, որ հատկացված միջոցներից 15 մլն դրամը նախատեսված է մրցաշարի հաղթողների պարգևատրման, մնացածը` կազմակերպչական աշխատանքների համար:
Площадь Свободы в Ереване - Sputnik Արմենիա, 1920, 16.07.2019
Մամուլի ասուլիս` «Բայքթոն Երևան-2019» մարաթոն-հեծանվավազքի թեմայով
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала