Ի՞նչ ճանապարհների հարց են քննարկում Հայաստանն ու Ադրբեջանը. պարզաբանում է Մհեր Գրիգորյանը

© Sputnik / Aram NersesyanՄհեր Գրիգորյան
Մհեր Գրիգորյան - Sputnik Արմենիա, 1920, 27.10.2021
Բաժանորդագրվեք
Եռակողմ աշխատանքային խումբը չի քննարկում Ադրբեջանից Մեղրիի տարածքով Նախիջևան նոր ավտոճանապարհի հարցը: Քննարկվում է միայն այն երկաթուղիների ու մայրուղիների հարցը, որոնք գործել են նախկինում։
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Վարդենիս–Մարտակերտ ավտոճանապարհի վերականգնման հարցը չի քննարկվում։ Այս մասին ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը` պատասխանելով «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին։

«Մեր օրակարգում նման հարց չկա։ Այդպիսի ճանապարհ չի եղել, հետևաբար վերականգնելու խնդիր էլ չկա։ Ընդհանրապես մենք քննարկում և կազմակերպում ենք եռակողմ աշխատանքային խմբի` հունվարի 11-ի հայտարարության բովանդակության շրջանակներում»,– նշեց Գրիգորյանը և հավելեց, որ առհասարակ նոր ճանապարհների բացման հարց չի քննարկվում։

Նա ընդգծեց, որ Հարավային երկաթգծի վերականգնման հարցը քննարկվում է, սակայն ճանապարհի մասին խոսք չկա։
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների ղեկավարությամբ եռակողմ աշխատանքային խումբը քննարկում է միայն նախկինում գործող ճանապարհների բացումը։
Այժմ աշխատանքային խումբը քննարկում է նախկին ԽՍՀՄ հարավային սահմանի երկայնքով երկաթուղու բացումը, մասնավորապես՝ Երևանի, Նախիջևանի, Մեղրիի, այնուհետև դեպի արևելք։
Որոտանի ճանապարհը Հայաստանի Սյունիքի մարզում - Sputnik Արմենիա, 1920, 27.10.2021
Ավտոճանապարհները նույնպես պետք է բացվեն. Փաշինյանը` ապաշրջափակման մասին
Հիշեցնենք, որ 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։
Գրեթե 4 ժամ տևած բանակցությունների արդյունքում ընդունվեց եռակողմ հայտարարություն, որը հիմնականում վերաբերում էր 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու վերաբերյալ կետի իրագործմանը։
Ըստ այդ կետի` ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։ Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ Տրանսպորտային այս կապը հսկում է ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայությունը։ Կողմերի համաձայնությամբ կառուցվելու է տրանսպորտային ուղի՝ Նախիջևանն ու Ադրբեջանի արևմտյան շրջանները իրար կապելու համար։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала