Մանե Գալոյանը 3 մրցանակի է արժանացել «Օպերալիա» միջազգային մրցույթում

Մանե Գալոյան - Sputnik Արմենիա, 1920, 27.10.2021
Մանե Գալոյան
Բաժանորդագրվեք
28-ամյա երգչուհին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շրջանավարտ է։
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Մոսկվայի Մեծ թատրոնում կայացած «Օպերալիա» միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող սոպրանո Մանե Գալոյանը արժանացել է միանգամից երեք մրցանակի։ Տեղեկությունը հայտնում է Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի մամուլի ծառայությունը։
Գալոյանը գրավել է երկրորդ տեղը, ճանաչվել է «Սարսուելայի լավագույն կատարող» և հանդիսատեսի համակրանքի համար արժանացել Rolex-ի մրցանակին։
Այս միջազգային մրցույթի հիմնադիրն է հայտնի տենոր Պլասիդո Դոմինգոն, որի նպատակն է բացահայտել երիտասարդ տաղանդներին։
Ծովակ Ոսկանյան - Sputnik Արմենիա, 1920, 11.10.2021
Հեղինակավոր պարբերականը Հայաստանի ինքնուս պարֆյումերին անվանել է «տարվա բացահայտում»
Տեղեկացնենք, որ 28-ամյա Մանե Գալոյանը Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շրջանավարտ է, հանդես է եկել Սան Անտոնիոյի նվագախմբում, Օքսֆորդի Բալիոլ քոլեջում, Նյու Յորքի «Օպերա Ամերիկա երիտասարդ կատարողներ» համերգաշարում, Հյուսթոնի գեղարվեստի թանգարանում։
Համերգային կատարումներով հանդես է եկել նաև Հայաստանի ազգային կամերային նվագախմբի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала