«Պատիվ ունեմ»–ը Փաշինյանի հրավերով կքննարկի միայն նրա հրաժարականի տեքստը. Մամիջանյան

© Sputnik / Aram NersesyanՀայկ Մամիջանյան
Հայկ Մամիջանյան - Sputnik Արմենիա, 1920, 27.10.2021
Բաժանորդագրվեք
Հայկ Մամիջանյանը, փաստորեն, հայտնեց, որ հրաժարվում են Փաշինյանի հետ հանդիպման գնալ։
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով կարող է քննարկել միայն նրա հրաժարականի տեքստը։ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նման հայտարարություն արեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։
Հայտնել էինք, որ այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանն ընդդիմադիրներին Արցախի հարցով հանդիպման էր հրավիրել։

«Մենք Փաշինյանի հրավերով այս պահին կարող ենք քննարկել միայն նրա հրաժարականի տեքստը։ Մնացած բոլոր դեպքերի համար կառավարությունն ու երկրի ղեկավարը հաշվետու է ԱԺ–ին` կհրավիրվեն քննիչ հանձնաժողովների կամ այլ ձևաչափերի շրջանակներում ԱԺ և կզեկուցեն` այդ հարցերի շուրջ ինչ իրավիճակ է»,–ասաց Մամիջանյանը։

Նշենք, որ Մամիջանյանի խոսքից հետո իշխանական պատգամավորները սկսեցին տեղից դժգոհել, իսկ Մամիջանյանը հրաժարվեց նման մթնոլորտում որևէ հարց ուղղել կառավարության անդամներին։
Նիկոլ Փաշինյան  - Sputnik Արմենիա, 1920, 27.10.2021
Սյունիքում զորքերի հետքաշման հրամանն ինքս եմ տվել, որ պատերազմ չլիներ. Փաշինյան
Հիշեցնենք, որ Փաշինյանը երաշխավորել էր` ընդդիմադիրների հետ դռնփակ հանդիպմանը լրիվ ուրիշ խոսակցություն կգնա։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала