Պուտինի ասած քարտեզները համընկնում են վարչատարածքային բաժանմամբ նկարագրված ՀՀ-ին. Փաշինյան

© Sputnik / Михаил Климентьев / Անցնել մեդիապահոցՆիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը
Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը - Sputnik Արմենիա, 1920, 27.10.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ դելիմիտացիայի համար պետք է օգտագործեն Խորհրդային միության այն քարտեզները, որոնք իրավական հիմք ունեն։
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահ է` սահմանազատման համար քարտեզները, որոնց մասին խոսել է ՌԴ նախագահը, եթե ոչ 100, այլ 99 տոկոսով համընկնում են «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքով նկարագրված ՀՀ-ին։ Փաշինյանն ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց այդ մասին` անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ասածին։
Նշենք, որ Պուտինը «Վալդայ» ֆորումի ժամանակ իր ելույթում ասել էր` ՌԴ գլխավոր շտաբում կան քարտեզներ, որոնք ցույց են տալիս` ինչպիսին է եղել Հայաստանի սահմանը։

«Ի դեպ, վարչատարածքային բաժանման օրենքը ցույց է տալիս ՀՀ տարածքը, իսկ սահմանը, որպես դե յուրե կատեգորիա, սահմանվում է ուրիշ օրենքով։ Այո՛, ՌԴ նախագահն ասել է իրենց մոտ եղած քարտեզների մասին, և ես էլ ասում եմ` այո՛, պետք են այդ քարտեզները, պետք են այդ քննարկումները։ Սա չի նշանակում, որ այդ քարտեզների օրինակներից Հայաստանում չկան»,–ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով` ՌԴ–ն այս գործում ներգրավվածություն ունի և պետք է ունենա։ Վարչապետը նշեց` դելիմիտացիայի համար պետք է օգտագործեն Խորհրդային միության այն քարտեզները, որոնք իրավական հիմք ունեն։ Տարբեր թվականների քարտեզները, ըստ նրա, ընդամենը նույնի վերատպումներն են, սակայն դրանց մեջ տարածքային որոշակի տարբերություններ կան։
Մհեր Գրիգորյան - Sputnik Արմենիա, 1920, 27.10.2021
Ի՞նչ ճանապարհների հարց են քննարկում Հայաստանն ու Ադրբեջանը. պարզաբանում է Մհեր Գրիգորյանը
Հիշեցնենք, որ Վալդայի համաժողովում ունեցած ելույթի ժամանակ Պուտինը հայտարարել էր նաև, որ անհնար է կարգավորել Հայաստանի և Ադրբեջանի սահմանային իրավիճակն առանց Ռուսաստանի մասնակցության, քանի որ սահմանների քարտեզները գտնվում են Ռուսաստանի գլխավոր շտաբում։
ՌԴ-ն հնարավոր ամեն ինչ արել է Ղարաբաղում արյունահեղությունը դադարեցնելու համար. Պուտին
Նրա խոսքով` ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբում եղած քարտեզները ցույց են տալիս, թե ինչպես են անցել միութենական հանրապետությունների սահմանները խորհրդային շրջանում։
Լրահոս
0