00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քանի՞ անդամ կունենա արդար դատաքննությանը խոչընդոտող փաստերն ուսումնասիրող հանձնաժողովը

© Sputnik / Asatur YesayantsԱրամ Վարդևանյան
Արամ Վարդևանյան - Sputnik Արմենիա, 1920, 27.10.2021
Բաժանորդագրվել
Քննիչ հանձնաժողով ստեղծելու համար ԱԺ նախագահին էին դիմել «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների պատգամավորները։
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ արդարադատության նախարարի կողմից դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների հարուցմամբ արդար դատաքննությունը խոչընդոտող փաստերն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովն, ըստ իշխանության, համարվում է միջամտություն դատական ոլորտին։ Այս մասին ԱԺ նիստի ժամանակ ասաց ՔՊ-ական Վլադիմիր Վարդանյանը։
Նա ընդգծեց, որ այդ հարցն ընդհանրապես ԱԺ իրավասության տիրույթից դուրս է: Վարդանյանը նշեց, որ չի կարող լինել իրավունքի ուժով ստեղծված հանձնաժողով՝ այն պատճառով, որ հանձնաժողովի ստեղծման համար պետք է լինի երկու փոխկապակցված պայման: Նա ընդգծեց, որ հարցն ակնհայտորեն միջամտություն է դատական իշխանության ոլորտին։
ԱԺ նիստ - Sputnik Արմենիա, 1920, 27.10.2021
«Հայաստան» հիմնադրամի հավաքած գումարն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը 11 անդամ կունենա
Արդեն հայտնել ենք, որ ՀՀ արդարադատության նախարարի կողմից դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների հարուցմամբ արդար դատաքննությունը խոչընդոտող փաստերը ուսումնասիրելու նպատակով հոկտեմբերի 25-ին ստեղծվել է ԱԺ քննիչ հանձնաժողով:
Քննիչ հանձնաժողովի նախագահն է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
Քննիչ հանձնաժողովն ուսումնասիրելու է դատարաններում գործերի՝ օրենքով սահմանված բաշխման կարգի խախտումները։ Նախագծով առաջարկվում է, որ քննիչ հանձնաժողովն ունենա 10 անդամ:
Ներկայացնելով նախագիծը` «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը հիշեցրեց, որ արդեն 2 օր է, ինչ իրավունքի ուժով ստեղծվել է քննիչ հանձնաժողովը, որի նախագահն ինքն է։ Վարդևանյանն ընդգծեց, որ քննիչ հանձնաժողովն ունի ուսումնասիրության երկու առարկա։ Առաջինը վերաբերում է դատարաններում օրենքով սահմանված կարգի խախտմամբ բաշխման գործընթացի խնդիրներին: Խոսքը համակարգչային ծրագրի մասին է, որը խափանվել է:
Վարդևանյանը դժգոհեց, թե ինչու է կարգապահական վարույթ հարուցվում այն դատավորների նկատմամբ, որոնց վերաբերյալ փաստաբանները տարիներ շարունակ միայն լավն են ասում։

«Մեր բազմաթիվ քաղաքացիներ վստահաբար վարույթ են ունեցել դատավոր Արման Հովհաննիսյանի, Ալեքսանդր Ազարյանի, Սերգեյ Մարաբյանի մոտ, և վերջիններիս վերաբերյալ ցանկացած ոք դրական արձագանք կտա»,– նշեց Վարդևանյանը։

Նա ընդգծեց, որ դատավորներ Մնացական Մարտիրոսյանի, Գագիկ Պողոսյանի, Արմեն Դանիելյանի, Մհեր Արղամանյանի նկատմամբ վարույթներ չեն հարուցվում։ Պատգամավորն ասաց, որ նախկինում, օրինակ, Մնացական Մարտիրոսյանի վերաբերյալ պատգամավոր Վահագն Հովակիմյանը շատ «հետաքրքիր» գնահատականներ է հնչեցրել։
«Քննիչ հանձնաժողովում մենք կհասկանանք, թե ինչպես են նման որոշումներ կայացվում»,– նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավորը։
Նա նաև բարձրացրեց այն հարցը, որ էլեկտրոնային համակարգը, որով դատավորներին մակագրվում են տարբեր դատական գործեր, չի գործում դեռ 2021 թվականի հուլիսից։
Депутат от фракции Процветающая Армения Микаел Мелкумян задает вопрос министру НОКС Араику Арутюняну на очередном заседании Национального собрания Армении (16 сентября 2020). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 05.05.2021
Ապրիլյան պատերազմի մասին քննիչ հանձնաժողովի զեկույցում բացահայտումներ չկան. Մելքումյան
Նշենք, որ քննիչ հանձնաժողով ստեղծելու համար ԱԺ նախագահին էին դիմել «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների պատգամավորները։
2020 թվականի նոյեմբերի 1-ից ՀՀ արդարադատության նախարարության կողմից անհամեմատ ավելի մեծ ծավալի կարգապահական վարույթներ սկսեցին հարուցվել դատավորների, հատկապես քրեական մասնագիտացում ունեցողների նկատմամբ։
Միրզոյանի ծեծի գործով որոշում կայացրած դատավորը կարգապահական պատասխանատվության չի ենթարկվի
Միաժամանակ, 2021 թվականի հուլիսից առհասարակ խափանվեց «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով որպես հիմնական միջոց սահմանված դատարաններում գործերի բաշխման համակարգչային ծրագիրը։
Լրահոս
0