Սյունիքում զորքերի հետքաշման հրամանն ինքս եմ տվել, որ պատերազմ չլիներ. Փաշինյան

© Aram NersesyanՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան  - Sputnik Արմենիա, 1920, 27.10.2021
Բաժանորդագրվեք
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ եթե Սյունիքից ՀՀ զորքերը հետ քաշելու որոշում չկայացվեր` ռազմական գործողություններ էին սկսվելու։
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Սյունիքում հայկական զորքերի հետքաշման հրաման տալուց առաջ ՀՀ Անվտանգության խորհրդի նիստ չի գումարվել։ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի հարցին, թե զորքերի հետքաշման հրամանը եղել է գրավո՞ր, թե՞ բանավոր, և արդյո՞ք Անվտանգության խորհրդի նիստ եղել է։

«Ես երբևէ հրաժարվե՞լ եմ, որ ես այդ որոշման պատասխանատուն եմ։ Գրավո՞ր, թե՞ բանավոր է տրվել հարցին էլ ասեմ` ընթացակարգով է եղել այդ հրամանը, քննարկում էլ է եղել։ Ճիշտ է, Անվտանգության խորհրդի նիստ չի եղել, սակայն խորհրդի բոլոր անդամները, Սյունիքի մարզպետը, արտաքին գործերի նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը, նախարարի տեղակալը մասնացել են այդ հանդիպմանը»,–ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով` Սյունիքում զորքերի հետքաշման որոշումը կայացվել է պատերազմից խուսափելու համար։ Փաշինյանը նշեց` եթե նման որոշում չկայացվեր` Սյունիքում ռազմական գործողություններ էին սկսվելու և մենք խնդիրներ էինք ունենալու։
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 27.10.2021
«Հերիք եղավ, բոլ եղավ». Փաշինյանն ընդդիմադիրներին Արցախի թեմայով հանդիպման հրավիրեց
Վարչապետը նշեց` այդ տարածքները հանձնվել են 7 շրջանների մաս լինելու տրամաբանության մեջ, ինչն արձանագրված է ՀՀ տարածքի վարչատարածքային բաժանման մասին օրենքում։
Ո՞ր կառույցներն են տեղյակ եղել նոյեմբերի 9-ի փաստաթղթի մասին. Միրզոյանի պատասխանը
Փաշինյանը հստակեցրեց` զորքերը հետ քաշելու հրամանն անձամբ ինքն է տվել, և նման որոշման է գնացել մարտավարական ճանապարհ չկորցնելու համար։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала