Ո՞ր օրերը ոչ աշխատանքային կլինեն Ամանորին. ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը

© Sputnik / Andranik GhazaryanБио-туалеты на улице Налбандяна в Ереване
Био-туалеты на улице Налбандяна в Ереване - Sputnik Արմենիա, 1920, 27.10.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Կառավարությունում կարծում են, որ օրենքի ընդունումը կապահովի սոցիալ-տնտեսական և ֆինանսական համակարգերի բնականոն գործունեությունը:
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի - Sputnik. Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է Ամանորի տոներին ոչ աշխատանքային սահմանել միայն դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը և 6-ը:
«Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծին կողմ քվեարկեցին 53, դեմ` 16 դեմ, ձեռնպահ` 3 պատգամավոր։
«Հա, աթեիստ եմ, հարցեր կա՞ն». ԱԺ–ում թեժ քննարկում է ամանորյա տոները կրճատելու հարցով
Հիշեցնենք` կառավարությունը կարծում է, որ օրենքի ընդունումը կապահովի սոցիալ-տնտեսական և ֆինանսական համակարգերի բնականոն գործունեությունը:
Ամեն օր տեսել եմ` ինչպես ենք անպատրաստ եղել պատերազմին. Քերոբյանը` տոները կրճատելու մասին
Լրահոս
0