00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Մարիա Զախարովա
Հայ-ադրբեջանական սահմանազատման հարցերի կարգավորմանն աջակցում ենք քաղաքական-դիվանագիտական մեթոդներով․ Մարիա Զախարովա
14:19
1 ր
Մարիա Զախարովա
Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես սեփական ցավ և դժբախտություն. Մարիա Զախարովան
14:20
1 ր
Ալեն Սիմոնյան
Դրական եմ վերաբերվում, եթե Հայաստանը գազ գնի Ադրբեջանից․ Ալեն Սիմոնյան
14:37
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՌԴ-ում հայ-ադրբեջանական սահմանի քարտեզներ կան. Սարգսյանը` Պուտինին ուղարկված նամակի մասին

© Sputnik / Aram NersesyanՍյունիք
Սյունիք - Sputnik Արմենիա, 1920, 28.10.2021
Սյունիք
Բաժանորդագրվել
Արմեն Սարգսյանը վստահ է, որ սահմանի որոշման հարցը չի լուծվի առանց Ռուսաստանի։
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը պատերազմից հետո նամակ է գրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ՌԴ-ում պահվող քարտեզների հարցով, որոնց վրա նշված են խորհրդային շրջանի Հայաստանի ու Ադրբեջանի սահմանները: ՌԲԿ-ին տված հարցազրույցում տեղեկությունը հայտնել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ մեկնաբանելով Պուտինի հայտարարությունը «Վալդայ» ակումբի XVIII նիստի ժամանակ։
Ավելի վաղ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբում կան քարտեզներ, որոնցում արտահայտված է, թե խորհրդային տարիներին որտեղով են անցել սահմանները միութենական հանրապետությունների միջև:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը - Sputnik Արմենիա, 1920, 28.10.2021
Երևանի և Մոսկվայի հարաբերությունները կառուցվում են աքսիոմաների վրա
«Ես չգիտեի, թե որտեղ են դրանք պահվում։ Եթե գլխավոր շտաբում, ապա գլխավոր շտաբում», - ասել է Սարգսյանը։
Նա ընդգծել է, որ մարտական գործողությունների դադարեցումից անմիջապես հետո սահմանների հետ կապված խնդիրներ են սկսվել, հատկապես այն բնակավայրերում, որոնց մոտեցել են ադրբեջանցի զինվորականները ու Սոթքի հանքավայրում, որի մի մասն անցել է ադրբեջանական վերահսկողության տակ:

«Հենց այդ ժամանակ էլ գրեցի Վլադիմիր Վլադիմիրովիչին, քանի որ ադրբեջանական կողմը օգտագործում էր «Գուգլի» քարտեզները կամ ինչ-որ ուրիշ բաներ։ Ես մաթեմատիկա գիտեմ, ծրագրավորում էլ գիտեմ և կարող եմ նկարել Դիլիջանի քարտեզը՝ մինչև ձեզ ուզած տեղը։ Սրանք վիրտուալ քարտեզներ են, բայց կան իրական քարտեզներ։ Մենք ընդհանուր պատմություն ունենք և՛ Ռուսական կայսրության, և՛ Խորհրդային Միության հետ», - ասել է նա։

ՀՀ նախագահն ավելացրել է, որ Ռուսաստանում կան նաև այլ փաստաթղթեր 1984 թվականին Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանների որոշման մասին: Սարգսյանը կարծում է, որ սահմանների հարցն անհնար է լուծել առանց Ռուսաստանի։
Իրավական հիմք ունեցող միակ քարտեզը 1920-ականների քարտեզն է․ ԱԽ քարտուղար
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 23-ին, ելույթ ունենալով Վալդայի համաժողովում, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ այժմ ամենակարևորը Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին իրավիճակի կարգավորումն է: Ռուսաստանի նախագահի խոսքով` այստեղ անհնար է ինչ-որ բանի հասնել առանց Ռուսաստանի մասնակցության։ Նա նշել է, որ խորհրդային քարտեզները, որոնցով անցնում էին միութենական հանրապետությունների սահմանները, գտնվում են ՌԴ Զինված Ուժերի Գլխավոր շտաբում:
Լրահոս
0