Չինաստանը Հայաստանին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի նոր խմբաքանակ կնվիրի

© Photo : official site of the MFA of RAՀայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յուն
Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յուն - Sputnik Արմենիա, 1920, 28.10.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ամիսներ առաջ Չինաստանն արդեն պատվաստանյութի մի խմբաքանակ նվիրաբերել է, դրանից հետո Հայաստանը գնեց չինական «Սինոֆարմ»։
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Անհրաժեշտության դեպքում Չինաստանը Հայաստանին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի նոր խմբաքանակ կնվիրաբերի: «Արմենպրեսի» փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յունը։

«Եթե անհրաժեշտությունը լինի՝ չին ժողովուրդը, բնականաբար, պատրաստակամ է աջակցել հայ ժողովրդին ցանկացած հարցում: Կարծում եմ՝ անհրաժեշտության դեպքում երկու երկրների կառավարությունների միջև ձեռք կբերվեն համապատասխան համաձայնություններ, որոնց արդյունքում, եթե կարիք լինի՝ պատվաստանյութերը կարող են տրամադրվել նվիրատվության տեսքով»,- ասել է դեսպանը:

Հիշեցնենք՝ այս տարվա մայիսին Չինաստանը Հայաստանին նվիրաբերեց COVID-19-ի դեմ «Կորոնավակ» պատվաստանյութը` 100 հազար դեղաչափ` 50 հազար անձի համար: Դրանից հետո Հայաստանը նաև գնել է Չինաստանից «Սինոֆարմ» պատվաստանյութ։
Лаборатория Федеральный центр охраны здоровья животных (ФГБУ ВНИИЗЖ) в Москве - Sputnik Արմենիա, 1920, 17.08.2021
Հայաստանը ձեռք է բերել չինական «Սինոֆարմ» պատվաստանյութի 200 000 դեղաչափ
Չինաստանի դեսպանը խոսել է COVID-19-ի դեմ պայքարում Հայաստանին աջակցելու` չին ժողովրդի պատրաստակամության մասին։
Լրահոս
0