00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Covid-ից մահացածների թվերն այժմ ներառում են նաև տան պայմաններում մահացության դեպքերը․ ԱՆ

© AP Photo / Evgeniy MaloletkaԴիահերձարան. արխիվային լուսանկար
Դիահերձարան. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 28.10.2021
Բաժանորդագրվել
ԱՎԾ տվյալներով` նախորդ տարի 3545 մարդ է մահացել կորոնավիրուսի հետևանքով, իսկ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնի տվյալներով` 2828։
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Կորոնավիրուսից գրանցված մահացության թվերը, որոնք ամեն օր հրապարակվում են, այժմ ներառում են նաև ոչ հիվանդանոցային՝ տնային պայմաններում արձանագրված մահերը։ Տեղեկությունը լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Այս պահին մեր համակարգը սինխրոնիզացվում է ՔԿԱԳ մարմնի համակարգի հետ և մեր կողմից հրապարակվող մահացության թվերը ներառում են նաև ոչ հիվանդանոցային՝ տնային պայմաններում տեղի ունեցած մահերը»,-ասաց Ավանեսյանը։

Նրա խոսքով` հարցն այն է, որ փուլ առ փուլ են անցել էլեկտրոնային համակարգի և հիմա ճշտում են, թե որ փուլում են տվյալները դուրս մնացել։ Սակայն, ըստ նախարարի, ընդհանուր վիճակագրությունից որևէ տվյալ դուրս չի մնացել։
Ավանեսյանը նաև տեղեկացրեց, որ այս պահին էլ 200-ից ավելի քաղաքացիներ սպասում են հոսպիտալացման իրենց հերթին։
Հղի կին - Sputnik Արմենիա, 1920, 28.10.2021
Կորոնավիրուսով վարակված 122 հղի կա, որոնցից 53-ը թթվածնային կախյալ են. Ավանեսյան
Նշենք, որ երեկ Ավանեսյանին հարց ուղղեց «Պատիվ ունեմ»–ի պատգամավոր Թագուհի Թովմասյանը` ասելով, որ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` նախորդ տարի 3545 մարդ է մահացել կորոնավիրուսի հետևանքով, իսկ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնի տվյալներով` 2828։
Թովմասյանը հետաքրքրվեց` կա՞ արդյոք հստակ թիվ կորոնավիրուսի հետևանքով մահացածների, և ինչո՞ւ է խճճված վիճակագրությունը։
Ավանեսյանն էլ պատասխանեց, որ ստեղծվել է հանձնաժողով, հիմա ստուգում են երկու կառույցների ներկայացրած տվյալները, արդյունքների մասին հրապարակում կլինի։
Լրահոս
0