https://armeniasputnik.am/20211028/dataqnnutjany-khvochyndvotvogh-pastern-usumnasirvogh-handznazhvoghvovi-andamneri-tivy-chhastatvec-34750608.html
Դատաքննությանը խոչընդոտող փաստերն ուսումնասիրող հանձնաժողովի անդամների թիվը չհաստատվեց
Դատաքննությանը խոչընդոտող փաստերն ուսումնասիրող հանձնաժողովի անդամների թիվը չհաստատվեց
Քննիչ հանձնաժողով ստեղծելու համար ԱԺ նախագահին էին դիմել «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների պատգամավորները։ 28.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-28T10:45+0400
2021-10-28T10:45+0400
2021-10-28T10:58+0400
աժ (ազգային ժողով)
դատարան
արամ վարդևանյան
հանձնաժողով
«հայաստան» դաշինք
«պատիվ ունեմ» դաշինք
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/0a/1b/34737785_0:84:1600:984_1920x0_80_0_0_c77f7f0b09c35df7fbc727977a1cde6d.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ–ն չհաստատեց արդարադատության նախարարի կողմից դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների հարուցմամբ արդար դատաքննությանը խոչընդոտող փաստերն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամների թիվը։25 պատգամավոր կողմ էր քվեարկվել, 1-ը` ձեռնպահ, սակայն անհրաժեշտ էր 28 ձայն։«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը հայտնեց, որ իրենք չեն քվեարկել այս նախաձեռնության օգտին, քանի որ դրա գործունեությունն ԱԺ–ի իրավասություններից դուրս է։«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը, ով հանձնաժողովի նախագահն է, ասաց, որ քննիչ հանձնաժողովն իրավունքի ուժող ստեղծված է և իշխանության չքվեարկելը հետևանքներ չի կարող ունենալ։Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ին քննարկվեց հանձնաժողովի գործունեության հարցը և ՔՊ–ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ այն կհամարվի միջամտություն դատական ոլորտին։Նշենք, որ քննիչ հանձնաժողով ստեղծելու համար ԱԺ նախագահին էին դիմել «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների պատգամավորները։ԱԺ-ն վավերացրեց ԱՊՀ շրջանակում կիբեռհանցագործությունների դեմ պայքարի համաձայնագիրը2020 թվականի նոյեմբերի 1-ից ՀՀ արդարադատության նախարարության կողմից անհամեմատ ավելի մեծ ծավալի կարգապահական վարույթներ սկսեցին հարուցվել դատավորների, հատկապես քրեական մասնագիտացում ունեցողների նկատմամբ։Միաժամանակ, 2021 թվականի հուլիսից առհասարակ խափանվեց «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով որպես հիմնական միջոց սահմանված դատարաններում գործերի բաշխման համակարգչային ծրագիրը։
https://armeniasputnik.am/20211028/ishkhan-saghateljany-pashinjanin-24-zham-e-tvel-inch-e-pahanjum-e-na-34748142.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/0a/1b/34737785_88:0:1512:1068_1920x0_80_0_0_392469736c32acb569b8a9731644100f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
աժ (ազգային ժողով), դատարան, արամ վարդևանյան, հանձնաժողով, «հայաստան» դաշինք, «պատիվ ունեմ» դաշինք
աժ (ազգային ժողով), դատարան, արամ վարդևանյան, հանձնաժողով, «հայաստան» դաշինք, «պատիվ ունեմ» դաշինք
Դատաքննությանը խոչընդոտող փաստերն ուսումնասիրող հանձնաժողովի անդամների թիվը չհաստատվեց
10:45 28.10.2021 (Թարմացված է: 10:58 28.10.2021) Քննիչ հանձնաժողով ստեղծելու համար ԱԺ նախագահին էին դիմել «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների պատգամավորները։
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ–ն չհաստատեց արդարադատության նախարարի կողմից դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների հարուցմամբ արդար դատաքննությանը խոչընդոտող փաստերն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամների թիվը։
25 պատգամավոր կողմ էր քվեարկվել, 1-ը` ձեռնպահ, սակայն անհրաժեշտ էր 28 ձայն։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը հայտնեց, որ իրենք չեն քվեարկել այս նախաձեռնության օգտին, քանի որ դրա գործունեությունն ԱԺ–ի իրավասություններից դուրս է։

28 հոկտեմբերի 2021, 09:16
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը, ով հանձնաժողովի նախագահն է, ասաց, որ քննիչ հանձնաժողովն իրավունքի ուժող ստեղծված է և իշխանության չքվեարկելը հետևանքներ չի կարող ունենալ։
«Հանձնաժողովի աշխատանքներին այդ խմբակցությունը չի մասնակցի։ Մենք գործունեությունը կծավալենք ԱԺ–ի տիրույթում և այդ տիրույթից դուրս չենք գա»,– ընդգծեց Վարդևանյանը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ին քննարկվեց հանձնաժողովի գործունեության հարցը և ՔՊ–ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ այն կհամարվի միջամտություն դատական ոլորտին։
Նշենք, որ քննիչ հանձնաժողով ստեղծելու համար ԱԺ նախագահին էին դիմել «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների պատգամավորները։
2020 թվականի նոյեմբերի 1-ից ՀՀ արդարադատության նախարարության կողմից անհամեմատ ավելի մեծ ծավալի կարգապահական վարույթներ սկսեցին հարուցվել դատավորների, հատկապես քրեական մասնագիտացում ունեցողների նկատմամբ։
Միաժամանակ, 2021 թվականի հուլիսից առհասարակ խափանվեց «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով որպես հիմնական միջոց սահմանված դատարաններում գործերի բաշխման համակարգչային ծրագիրը։