https://armeniasputnik.am/20211028/hh-nakhagahy-giti-inch-e-petq-anel-qaghaqakan-tshgnazhamic-durs-galu-hamar-34765738.html
ՀՀ նախագահը գիտի` ինչ է պետք անել քաղաքական ճգնաժամից դուրս գալու համար
ՀՀ նախագահը գիտի` ինչ է պետք անել քաղաքական ճգնաժամից դուրս գալու համար
Արմեն Սարգսյանը կարծում է, որ եթե Հայաստանն ապրի ինչպես նախորդ դարում, ապա կրկին կհայտնվենք գնացքի վերջին վագոնում։ 28.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-28T15:18+0400
2021-10-28T15:18+0400
2021-10-28T15:29+0400
հայաստան
արմեն սարգսյան
սահմանադրություն
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1306/20/13062076_0:79:1498:922_1920x0_80_0_0_77653b2748219fc4cfdae9bf3931681d.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը վստահ է, որ այսօրվա խնդիրները լուծելու համար պետք է ելնել ապագայից, նայել դեպի ապագան, աշխատել ապագայի համար: Նա իր տեսակետը հայտնել է ՌԲԿ-ին տված հարցազրույցում։«Կարևորն ապագան կառուցելն է, իսկ այդ ապագան Հայաստանում կապված է տարբեր բաների հետ: Բնականաբար, կապված է տնտեսության հետ: Պետք է կառուցել նոր տեխնոլոգիաների վրա հիմնված տնտեսություն՝ արհեստական բանականությունից սկսած մինչև կենսատեխնոլոգիաներ, նոր գյուղատնտեսություն, նոր սննդային ոլորտ, նոր առողջապահական համակարգ: Մենք արդեն 21-րդ դարում ենք: Եթե ապրենք այնպես, ինչպես նախորդ դարում էր, Հայաստանը կդառնա գնացքի վերջին վագոնը», - նշել է Սարգսյանը:ՀՀ նախագահի խոսքով՝ կարևոր է, որ պետության կառուցվածքը՝ սկսած Սահմանադրությունից, ժամանակակից լինի: Շատ կարևոր է որոշումների ընդունման մեխանիզմը: «Ուստի ես ասում եմ, որ պետք է փոխել Սահմանադրությունը: Մեր խնդիրները չեն սկսվել կամ ավարտվել պատերազմով, դրանք առջևում են, ուստի հարկավոր են մեխանիզմներ, որպեսզի պատասխանատվություն կրող անձինք ընդունեն արդյունավետ որոշումներ, որոնք կյանքի կկոչվեն: Եթե կառավարման համակարգն արդյունավետ չէ, ցանկացած որոշում, որը ճշմարիտ կթվա, այդպես էլ կմնա թղթի վրա: Ուստի պետք է փոխել Սահմանադրությունը»,– շեշտել է Սարգսյանը։Նա խոսել է «Մտքերի հայկական գագաթնաժողով» անցկացնելու որոշման մասին, որն արդեն զուտ «հայկական պատմություն» է դարձել։ Նախագահը կարծում է, որ նման համաժողովները (ռուսական Վալդայի պես) աշխարհի գլխավոր խնդիրների մասին խոսելու հնարավորություն են տալիս պետական գործիչներին: Սարգսյանի խոսքով` աշխարհն այլևս դասական չէ, մենք վերադառնում ենք վերածննդի ժամանակաշրջան, երբ կարող են ծնվել նոր Լեոնարդո Դա Վինչիներ, ովքեր կարող են և՛ նկարել, և՛ լինել հանճարեղ ինժեներներ:Վատ է, երբ հավատում ես հորինված իրականությանը. Սարգսյանը խոսել է պարտության պատճառներից
https://armeniasputnik.am/20211028/rd-um-haj-adrbejanakan-sahmani-masin-qartezner-kan-nakhagahyputinin-grvats-namaki-masin-34763502.html
https://armeniasputnik.am/20211028/rusastann-amen-harcum-karvogh-e-ognel-sargsjany-haj-gerineri-veradardzi-masin-34762768.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1306/20/13062076_83:0:1416:1000_1920x0_80_0_0_f9d47f3cd3880d1529bb6d36b8e5ea9f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, արմեն սարգսյան, սահմանադրություն
հայաստան, արմեն սարգսյան, սահմանադրություն
ՀՀ նախագահը գիտի` ինչ է պետք անել քաղաքական ճգնաժամից դուրս գալու համար
15:18 28.10.2021 (Թարմացված է: 15:29 28.10.2021) Արմեն Սարգսյանը կարծում է, որ եթե Հայաստանն ապրի ինչպես նախորդ դարում, ապա կրկին կհայտնվենք գնացքի վերջին վագոնում։
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը վստահ է, որ այսօրվա խնդիրները լուծելու համար պետք է ելնել ապագայից, նայել դեպի ապագան, աշխատել ապագայի համար: Նա իր տեսակետը հայտնել է
ՌԲԿ-ին տված հարցազրույցում։
«Կարևորն ապագան կառուցելն է, իսկ այդ ապագան Հայաստանում կապված է տարբեր բաների հետ: Բնականաբար, կապված է տնտեսության հետ: Պետք է կառուցել նոր տեխնոլոգիաների վրա հիմնված տնտեսություն՝ արհեստական բանականությունից սկսած մինչև կենսատեխնոլոգիաներ, նոր գյուղատնտեսություն, նոր սննդային ոլորտ, նոր առողջապահական համակարգ: Մենք արդեն 21-րդ դարում ենք: Եթե ապրենք այնպես, ինչպես նախորդ դարում էր, Հայաստանը կդառնա գնացքի վերջին վագոնը», - նշել է Սարգսյանը:
ՀՀ նախագահի խոսքով՝ կարևոր է, որ պետության կառուցվածքը՝ սկսած Սահմանադրությունից, ժամանակակից լինի: Շատ կարևոր է որոշումների ընդունման մեխանիզմը:
«Ուստի ես ասում եմ, որ պետք է փոխել Սահմանադրությունը: Մեր խնդիրները չեն սկսվել կամ ավարտվել պատերազմով, դրանք առջևում են, ուստի հարկավոր են մեխանիզմներ, որպեսզի պատասխանատվություն կրող անձինք ընդունեն արդյունավետ որոշումներ, որոնք կյանքի կկոչվեն: Եթե կառավարման համակարգն արդյունավետ չէ, ցանկացած որոշում, որը ճշմարիտ կթվա, այդպես էլ կմնա թղթի վրա: Ուստի պետք է փոխել Սահմանադրությունը»,– շեշտել է Սարգսյանը։

28 հոկտեմբերի 2021, 14:58
Նա խոսել է «Մտքերի հայկական գագաթնաժողով» անցկացնելու որոշման մասին, որն արդեն զուտ «հայկական պատմություն» է դարձել։ Նախագահը կարծում է, որ նման համաժողովները (ռուսական Վալդայի պես) աշխարհի գլխավոր խնդիրների մասին խոսելու հնարավորություն են տալիս պետական գործիչներին: Սարգսյանի խոսքով` աշխարհն այլևս դասական չէ, մենք վերադառնում ենք վերածննդի ժամանակաշրջան, երբ կարող են ծնվել նոր Լեոնարդո Դա Վինչիներ, ովքեր կարող են և՛ նկարել, և՛ լինել հանճարեղ ինժեներներ:

28 հոկտեմբերի 2021, 14:40