Հնարավո՞ր է ուտել և նիհարել. սննդաբանը խոսել է «ճիշտ» մակարոնի մասին

Паста - Sputnik Արմենիա, 1920, 28.10.2021
Բաժանորդագրվեք
Մակարոնների որոշ տարատեսակներ պատրաստվում են թաղանթից չմաքրված ցորենից, իսկ դա վիտամինների և սննդային մանրաթելերի հիանալի աղբյուր է։
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Ամենօրյա սննդում ներառելու համար լավագույն տարբերակը ամբողջահատիկի ալյուրից պատրաստված մակարոնն է, «Մոսկվա 24»-ի եթերում ասել է բժիշկ-սննդաբան, Դիետոլոգների և նուտրիցիոլոգների ազգային ասոցիացիայի անդամ Նատալյա Կրուգլովան։ Դրանք էլ են նույն ցորենից պատրաստում, միայն թե ալյուրի վերածելուց առաջ թաղանթը չեն մաքրում, ուստի այդ մակարոնները մի փոքր ավելի մուգ գույն ունեն, քան սովորականները։
«Ամբողջահատիկից պատրաստված մակարոնեղենը, բացի բարդ ածխաջրերից, պարունակում է ավելի մեծ քանակությամբ սննդային մանրաթելեր, B խմբի վիտամիններ և մագնեզիում: Դրանք օգնում են, որ մարդը երկար ժամանակ կուշտ մնա»,-նշել է Կրուգլովան։
Женщины из Карабаха готовят соленья на продажу (25 октября 2020). Ереван - Sputnik Արմենիա, 1920, 23.10.2021
Բժիշկն ասել է` ում չի կարելի սխտոր ուտել
Նրա խոսքով` նիհարելու ընթացքում մակարոնեղենից հրաժարվելու կարիք չկա, կարևորը չափաբաժինն է։
Մակարոնով կերակրատեսակները արագ են կշտացնում և նվազեցնում քաղցրեղեն ուտելու ցանկությունը։ Քաղցր ուտելու ձգտումը սովորաբար պայմանավորված է բարդ ածխաջրերի պակասով, իսկ ամբողջահատիկի մակարոններում այդպիսիք կան։ Մակարոնը ցանկալի է ուտել օրվա առաջին կեսին. այն էներգիա կտա աշխատանքային օրվա ընթացքում։
Սննդաբանը բացատրել է՝ ինչպես չհրաժարվել քաղցրից առանց առողջությանը վնաս հասցնելու
Բժշկի խոսքով՝ պետք չէ խուսափել ներկված մակարոններից. դրանք պարունակում են սպանախ, ճակնդեղ, բնական այլ հավելումներ։ Ճաշի համար լավ տարբերակ են նաև հնդկաձավարի կամ ձավարեղենի այլ տեսակների ալյուրից պատրաստված մակարոնները։
Հիվանդություն կամ ռեֆլեքս. ինչո՞ւ են մարդիկ հորանջում
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала