Фон для радио  - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Ինչո՞ւ են փակում «Կոշ» և «Հրազդան» ՔԿՀ–ները. Իշխանյանը` օպտիմալացման հետևանքների մասին

Իշխանյան. Օպտիմալացման արդյունքում որոշ ՔԿՀ–ներում կլինի ազատազրկվածների գերծանրաբեռնվածություն
Բաժանորդագրվեք
Իրավապաշտպանը կեսկատակ–կեսլուրջ հարցադրում է անում` արդյոք «Կոշ» քրեակատարողական հիմնարկի փակումը պայմանավորված չէ՞ Նիկոլ Փաշինյանի ծանր հիշողություններով։
«Կոշ» և «Հրազդան» քրեակատարողական հիմնարկների գործունեությունը դադարեցնելու մասին որոշումը ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն ինքնուրույն չի կայացրել, և քիչ հավանական է, որ այդ որոշումը կայացնելիս նա նայել է աշխատասենյակի պատից կախված վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարին։ Sputnik Արմենիայի եթերում նման տեսակետ հայտնեց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը` անդրադառնալով ՀՀ կառավարության որոշման նախագծին։
ՀՀ կառավարությունը ներկայացրել է որոշման նախագիծ, որի համաձայն` «Կոշ» և «Հրազդան» քրեակատարողական հիմնարկների գործունեությունը կդադարեցվի: Ըստ այդմ` մինչև հունվարի մեկը պետք է ապահովվի պատիժ կրող դատապարտյալների տեղաբաշխումն այլ քրեակատարողական հիմնարկներ՝ ըստ վերջիններիս մեկուսացվածության աստիճանի, և պահվող կալանավորված անձանց տեղափոխումը այլ քրեակատարողական հիմնարկներ։

«Կառավարության որոշումը վկայում է, որ պետությունը սոցիալական հարցերի լուծումից լվանում է իր ձեռքերը` հաշվի չառնելով սոցիալական ծանր վիճակի առկայությունը Հայաստանում և անտեսելով խոցելի խմբերի իրավունքները»,– ասաց իրավապաշտպանը։

Իշխանյանը հիշեցրեց, որ գործող իշխանությունը պաշտոնավարման առաջին օրվանից սկսեց իրականացնել այսպես կոչված օպտիմալացման գործընթացներ, ինչի հետևանքով փակվեցին թատրոնները, այնուհետև գիշերօթիկ դպրոցները, թեև այդ քայլին գնացին երեխաների լավագույն շահերից ելնելու հիմնավորմամբ, իսկ հետո փակեցին համայնքային մի շարք ծննդատներ, ինչը բավականին խնդրահարույց որոշում էր, եթե հաշվի առնենք հղի կանանց մատչելի ու անվտանգ տեղափոխության ապահովման անհրաժեշտությունը։ Նույն օպտիմալացման պատրվակով փակվեցին նաև ծերերի խնամքի կենտրոնները։
«Կոշ» ՔԿՀ-ում դատապարտյալին ժամկետանց դեղ են տվել. ՄԻՊ-ն անդրադարձել է գրանցված խախտումներին
«Ինչ վերաբերում է կոնկրետ քրեակատարողական հիմնարկներին, ապա նշեմ, որ «Հրազդան» ՔԿՀ–ն փակ հիմնարկ է, ժամանակին պատշաճ կերպով վերանորոգվել էր, համապատասխանում էր ժամանակակից ՔԿՀ–ների պահանջներին, իսկ «Կոշը» կիսաբաց հիմնարկ է, և իմ բազմաթիվ ստուգայցերից կարող եմ ասել, որ թեև այնտեղ պայմանները բարձր մակարդակում չէին, բայցևայնպես դատապարտյալների համար փոքրիշատե նորմալ պայմաններ կային։ Փաստորեն մի կիսաբաց հիմնարկ վերանում է, ու այդտեղի ազատազրկվածներին տեղափոխում են փակ տիպի հիմնարկներ, որտեղ պայմանները շատ ավելի վատն են։ Արդյունքում մենք որոշ քրեակատարողական հիմնարկներում կունենանք ազատազրկվածների գերծանրաբեռնվածություն»,– նշեց իրավապաշտպանը։
Իշխանյանի պնդմամբ` ՔԿՀ–ների օպտիմալացումն իրականում կապված չէ այդ հիմնարկներում անվտանգության կամ պահպանության խնդիրների լուծման հետ, և եթե նման խնդիրներ կային, ապա արդարադատության նախարարությունը պետք է բարենպաստ պայմաններ ստեղծեր դրանք վերացնելու համար, այլ ոչ թե գնար հիմնարկները փակելու «հեշտ» ճանապարհով։
Իրավապաշտպանը կեսկատակ–կեսլուրջ հարցադրում է անում` արդյոք «Կոշ» քրեակատարողական հիմնարկի փակումը պայմանավորված չէ՞ վարչապետ Փաշինյանի ծանր հիշողություններով, երբ նա ժամանակին գտնվում էր այդ հիմնարկում։
«Վանաձոր» ՔԿՀ-ի ծառայողները կալանավորի բերանում սափրիչի սայրեր են հայտնաբերել
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала