00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պաշտպանված անձնագիր. կենսաչափական փաստաթղթին անցնելու գործընթացը Հայաստանում կհետաձգվի՞

© Sputnikանձնագիր
անձնագիր - Sputnik Արմենիա, 1920, 28.10.2021
անձնագիր
Բաժանորդագրվել
Հին նմուշի անձնագրերի վավերականության ժամկետը փոխվում է։ Այս տեղեկությունը բազմաթիվ հարցեր է առաջացրել հասարակության շրջանում։ Sputnik Արմենիան անդրադարձել է անձնագրային իրարանցմանը։
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի - Sputnik, Նանի Մարտիրոսյան. Տևական ժամանակ է` Հայաստանում քննարկվում է անձնագրերը փոխելու թեման։ Ամեն ինչ սկսվեց նրանից, որ սկզբում որոշվեց փոխել փաստաթղթի դիզայնը, հետո հայտնի դարձավ, որ երկու տարվա ընթացքում ամբողջությամբ անցնելու ենք կենսաչափական անձնագրերի: Քաղաքացիները սկսեցին իրար հարցնել` փոխելո՞ւ ենք արդեն ունեցած կենսաչափական անձնագրերը, յուրաքանչյուր երկու տարին մեկ փոխելո՞ւ ենք անձնագիրը, ի՞նչ պետք է անեն Հայաստանից դուրս ապրող մարդիկ:
Փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը, ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում կատարված փոփոխությունները, խորհրդարանում պարզաբանեց, որ երկու տարի հետո անձնագրերը պետք է փոխեն միայն այն քաղաքացիները, որոնք ունեն հին նմուշի անձնագրեր (1998թ.): Սա, նախաձեռնության հեղինակների մտահղացմամբ, արվում է, որպեսզի 2022-ի վերջին կամ 2023-ի սկզբին ներդրվի նոր կենսաչափական անձնագրերի համակարգ (այդ անձնագրերը 10 տարի ուժի մեջ կլինեն)։
Անձնագրային փոփոխությունները կատարվել են միջազգային փորձի ուսումնասիրության հիման վրա - Sputnik Արմենիա, 1920, 14.10.2021
ՌԱԴԻՈ
Արցախի քաղաքացիների հարցն էլ կլուծվի. Բիչախչյանը` անձնագրային փոփոխությունների մասին
Պարզաբանումը քննադատության նոր ալիք բարձրացրեց, քանի որ գործընթացը լուրջ ծախսեր կպահանջի արտասահմանում բնակվող ՀՀ քաղաքացիների համար, թեև նրանց խոստանում են անձնագրեր տրամադրել Հայաստանի դեսպանատներում ու գլխավոր հյուպատոսություններում:
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության նախկին պետ Մնացական Բիչախչյանը (2015-2020 թթ.) դրական է գնահատում իշխանության` ամբողջությամբ կենսաչափական անձնագրերի անցնելու ցանկությունը, սակայն համաձայն չէ ժամկետների հետ: Նրա համոզմամբ՝ երկու տարին բավարար չէ, որ պետությունը կարողանա պատշաճ ձևով անցում կատարել նոր անձնագրերի։ Բիչախչյանի խոսքով` առնվազն 60 դիվանագիտական ներկայացուցչություն պետք է համապատասխան սարքավորումներով համալրվի։ Երկրի ներսում գործընթացը նույնպես կազմակերպչական լուրջ աշխատանք է ենթադրում։

«Միջազգային կանոնների համաձայն՝ պետություններին խորհուրդ է տրվում ճամփորդական կամ գործնական ուղևորությունների համար փաստաթղթեր տրամադրել առնվազն հինգ տարով։ Հետևաբար կարելի է անձնագրեր տալ այդ ժամկետով և պատրաստվել բիոմետրիկ համակարգի ամբողջական անցմանը», - կարծում է նա։

Փորձագետը միաժամանակ նշում է, որ հին նմուշի անձնագրերը տպագրել է լեհական PWPW ընկերությունը (գրեթե 10 տարի), ու նոր նմուշի համար պետք է մրցույթ հայտարարվի, ինչն էլ իր հերթին որոշ ժամանակ կպահանջի: Այս համատեքստում Բիչախչյանը չի բացառում, որ ամբողջովին կենսաչափական անձնագրերի անցնելը կհանգեցնի դրանց համար տրվող պետական տուրքի իջեցման, քանի որ տպագրության մեծ ծավալներն ավելի էժան են նստում պետության վրա:
«Հետագա քաշքշուկը բացառելու համար կարելի է 15-20 տարվա համար մրցույթ հայտարարել ու պարտավորեցնել անձնագրեր տպող ընկերությանը դուստր ձեռնարկություն բացել Հայաստանում։ Պետք է հասկանալ, որ ընկերությունը ոչ միայն տպագրելու է ձևաթղթերը, այլև զբաղվելու է տեխնիկական սպասարկմամբ, թարմացումներով և այլն։ Դուստր կազմակերպությունը կարող է հզորանալ, ու այդ դեպքում տեղական արտադրանքի բլանկներ կունենանք։ Պետությունը ժամանակի ընթացքում կկարողանա ինքնուրույն տպել սեփական անձնագրերը», - նշում է նա։
Անձնագիր - Sputnik Արմենիա, 1920, 27.10.2021
Քանի՞ օրում անձը կկարողանա ՀՀ քաղաքացիություն ստանալ. օրենքում փոփոխություններ կլինեն
Նրա հետ համամիտ է նաև ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության նախկին պետ Հովհաննես Քոչարյանը (2011-2013թթ.)։ Նա նույնպես կողմ է, որ կենսաչափական անձնագրերի ձևաթղթերը տպագրեն տեղական ընկերությունները: Նրա կարծիքով՝ դա ոչ միայն կնվազեցնի անձնագրի ծախսը, այլև անվտանգության որոշ խնդիրներ կլուծի։
«Տեղական ընկերությունները կարող են որակյալ ձևաթղթեր տպել ու պատշաճ տեխնիկական ապահովում առաջարկել։ Պետք է աշխատել այդ ուղղությամբ, քանի որ անվտանգության տեսանկյունից ճիշտ կլիներ, որ դրանք երկրի ներսում տպվեին, և խստագույն վերահսկողություն իրականացվեր քանակի հարցում», - կարծում է նախկին պաշտոնյան։
Քոչարյանի կարծիքով՝ հին նմուշի կենսաչափական անձնագրերը պաշտպանված են կեղծումից ու համապատասխանում են եվրոպական չափանիշներին: Եվ հիմա խոսքը միայն անվտանգության համակարգի բարելավման, ավելի արդյունավետ համակարգային ապահովման մասին է։ Նա համոզված է, որ պետք է ոչ թե որակը վերահսկել, այլ, օրինակ, հսկել, որ չափից շատ ձևաթղթեր չտպվեն, և փաստաթղթի «արտահոսք» տեղի չունենա։
Քոչարյանը հիշեցնում է, որ հիմա լեհական ընկերությունն է տպագրում ու ապահովում անձնագրերի համակարգային սպասարկումը, բայց շուկայում կան այլ ընկերություններ, որոնք ավելի ժամանակակից տեխնոլոգիաներ ու ծրագրային ապահովում են կիրառում։

«Եթե իշխանության նպատակը ավելի մատչելի ձևաթղթերի ու ժամանակակից ծրագրային ապահովման ներդրումն է, դա լավ է։ Բայց պետք է ի սկզբանե իրազեկել հասարակությանը, հայտնել մտադրությունների մասին, որ մարդկանց չթվա, թե իրենք ստիպված են լինելու երկու տարին մեկ փոխել անձնագրերը», - ընդգծում է Քոչարյանը։

Նշենք, որ Հայաստանի քաղաքացիների կենսաչափական անձնագրերն ու ID քարտերը տպագրում էր լեհական PWPW ընկերությունը (Polska Wytwornia Papierów Wartośćiowych): 2017 թվականին Հայաստանի ոստիկանության հետ պայմանագրի ժամկետը լրացել է, բայց կորոնավիրուսի համավարակի պատճառով հերթական տենդերը հետաձգվել է։ Նոր փաստաթղթերը կսկսեն տպագրվել 2022 թվականից ոչ շուտ։ Այդ պատճառով այն քաղաքացիների համար, որոնց անձնագրերի կամ ID-քարտերի ժամկետը լրանում է 2021 թվականի ընթացքում, փաստաթղթերը մեխանիկորեն կերկարաձգեն մինչև 2022 թվականը։ Այդ ժամանակ իշխանությունը հույս ունի պայմանագիր կնքել նոր մատակարարի հետ. նոր նմուշի անձնագրերի դիզայնի մրցույթն արդեն հայտարարվել է։
Լրահոս
0