Քերոբյանն ասել է, թե որքան գումար է Հայաստանը կորցնում ամանորյա երկարատև տոների պատճառով

© Andranik GhazaryanԵրևան
Երևան - Sputnik Արմենիա, 1920, 28.10.2021
Երևան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
Ամանորյա տոների կրճատման վերաբերյալ ՀՀ կառավարության որոշումը հարուցել է քննադատություն։ Էկոնոմիկայի նախարարը նշեց տոների կրճատման հիմնական փաստարկը։
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունը մանրակրկիտ վերլուծել ու հաշվարկել է ամանորյա տոների կրճատման դրական ու բացասական կողմերը` ելնելով տնտեսական նպատակահարմարության հանգամանքից։ Այդ տեսանկյունից էլ կայացվել է համապատասխան որոշում։ Այդ մասին Sputnik Արմենիայի հետ զրույցի ընթացքում նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Նշենք, որ ՀՀ Ազգային ժողովը հոկտեմբերի 27-ին առաջին ընթերցմամբ ընդունեց օրինագիծ, որի համաձայն` քաղաքացիները կհանգստանան միայն դեկտեմբերի 31-ին, հունվարի 1-ին և Սուրբ Ծննդյան տոնին` հունվարի 6-ին։ Մյուս բոլոր օրերը կլինեն աշխատանքային։ Հասարակության մեջ տվյալ որոշումը միանշանակ չի ընկալվել, իսկ խորհրդարանում քննարկումներն անցել են բավականին լարված մթնոլորտում։
Արսեն Թորոսյան - Sputnik Արմենիա, 1920, 26.10.2021
«Հա, աթեիստ եմ, հարցեր կա՞ն». ԱԺ–ում թեժ քննարկում է ամանորյա տոները կրճատելու հարցով
Նախարարի խոսքով` ընդդիմադիր գործընկերները դավանում են այլ տեսակետ, սակայն հնարավորության դեպքում կարելի է խորամուխ լինել թվերի մեջ։ Էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է հաշվարկներ, թե որքան են կազմում տնտեսական կորուստները երկարատև արձակուրդների պատճառով։

«Մեր ամենահամեստ հաշվարկներով` մենք տարեկան կորցնում ենք ՀՆԱ–ի մոտ 88 միլիարդ դրամի չափով արդյունք (185 միլիոն դոլար փոխարժեքի ներկա կուրսով) երկարատև տոների պատճառով»,– նշեց նախարարը։

Նախարարը համոզված է հարցը միայն տնտեսական չէ, այլ ունի նաև քաղաքակրթական բնույթ և կապված է երկրի առջև ծառացած ներկա մարտահրավերների հետ։ Անհրաժեշտ է ադեկվատ վերաբերմունք ցուցաբերել դրանց։ Նրա կարծիքով` հասարակությունը մեջ դեռ ամբողջությամբ չի ընկալել այն, որ պետք է փոխվել ու փոփոխություններ իրականացնել երկրում։
«Եթե մեզանից յուրաքանչյուրը չմտածի իր կարգապահության, իր ամբիցիաների, ձգտումների ու տված արդյունքների մասին, ապա հաջորդ պատերազմը կավարտվի նույնկերպ։ Իհարկե ամեն ինչ անում ենք, որպեսզի գնանք խաղաղ հանգուցալուծման, բայց կա ռուսական ասացվածք` եթե ուզում ես խաղաղություն, պատրաստվիր պատերազմի»,– ասաց Քերոբյանը։
Ամանորյա հանգստյան օրերի կրճատում, կամ ինչ են շահում իշխանությունները
Նա համաձայն է, որ կառավարության որոշումը հարուցել է իրարամերժ ընկալում, սակայն զմայլված է շվեյցարացիների օրինակով, որոնք որոշ ժամանակ առաջ մերժեցին օրենսդրական նախագիծը, որն առնչվում էր վճարովի արձակուրդային օրերի քանակն ավելացնելուն։ Մարդիկ դեմ քվեարկեցին, որովհետև հակառակ կողմը` բիզնեսը, մարդկանց ասաց, որ եթե նման բան լինի, ապա կդառնան ավելի քիչ մրցունակ, կկորցնեն եկամուտներ ու կվտանգվեն աշխատատեղերը։
Քերոբյանը հայտարարեց, որ չի վախենում բացասական ընկալումից, չի վախենում հարվածներ ստանալուց, քանզի վստահ է իր ճշմարտության մեջ։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала