Ռազմիկ Պետրոսյանը նշանակվեց Արագածոտնի մարզպետ

© Photo : press office of the Government of RAՌազմիկ Պետրոսյան
Ռազմիկ Պետրոսյան - Sputnik Արմենիա, 1920, 28.10.2021
Ռազմիկ Պետրոսյան
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ռազմիկ Պետրոսյանը «Ապարան» ջոկատի հրամանատարն է եղել։
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանին ազատել պաշտոնից: Այդ պաշտոնում նշանակվեց «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Դավիթ Գևորգյանին աշխատանքի համար։
«Շնորհակալություն վստահության համար։ Իմ աշխատանքով կարդարացնեմ ձեր վստահությունը` ի շահ մեր ժողովրդի»,–ասաց Պետրոսյանը։
Ռազմիկ Պետրոսյան - Sputnik Արմենիա, 1920, 27.10.2021
«Արդեն համաձայնել եմ». հայտնի է` ում է Փաշինյանն առաջարկել Արագածոտնի մազպետի պաշտոնը
Հիշեցնենք, որ Ռազմիկ Պետրոսյանը 2020-ի հոկտեմբերի 30-ին Արագածոտնի փոխմարզպետ էր նշանակվել։ Պետրոսյանն արցախյան շարժման առաջամարտիկներից է` 1990թ. հունվարից անդամագրվել է Ապարանի կամավորական ջոկատին, եղել է ՀՀ հատուկ գնդի Ապարանի վաշտի հրամանատարի տեղակալ։
Նա մասնագիտությամբ տնտեսագետ է, ունի նաև զինվորական բարձրագույն կրթություն։ Ռազմիկ Պետրոսյանն անկուսակցական է։
Հավելենք` երեկ հայտնի դարձավ, որ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։
Լրահոս
0