«Շնորհակալ եմ, տղե՛րք». «Սպիտակ արջի» տարեդարձը նշել են Զինվորի տանը

© Sputnik / Aram NersesyanԱրթուր Ալեքսանյան
Արթուր Ալեքսանյան - Sputnik Արմենիա, 1920, 28.10.2021
Արթուր Ալեքսանյան
Բաժանորդագրվեք
Ըմշամարտիկի 30-ամյակը լրացել է մեկ շաբաթ առաջ, բայց նա շարունակում է շնորհավորանքներ ստանալ։ Ամենակարևոր ու հուզիչ շնորհավորանքը նա ստացել է Զինվորի տանը։
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Աշխարհի եռակի ու Եվրոպայի հնգակի չեմպիոն, օլիմպիական խաղերի բրոնզե, ոսկե և արծաթե մեդալակիր, հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանը հյուրընկալվել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում։ Մարզիկը Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել և նշել, որ Զինվորի տուն է այցելել ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի և կենտրոնում վերականգնվող զինվորների հրավերով։
«Պետք է նշեմ, որ ստացածս բազմաթիվ շնորհավորանքների մեջ ինձ համար ամենակարևոր և հուզիչ շնորհավորանքն էր: Շնորհակալ եմ, տղե՛րք: Փառք ու պատիվ ձեզ»,- լուսանկարին կից գրել է Ալեքսանյանը։
Գրառումից, լուսանկարում երևացող տորթից ու շամպայնից կարելի է դատել, որ Զինվորի տանը նշել են ըմբշամարտիկի 30-ամյակը՝ թեկուզ մի քանի օր ուշացումով։
Ապրելու մասին. զինվորները պարում են՝ անվասայլակին նստած. հուզիչ տեսանյութ
Նշենք, որ Արթուր Ալեքսանյանի ծննդյան օրը հոկտեմբերի 21-ին է։ Նա ծնվել է 1991 թվականին Գյումրիում։
Վիրավոր, բայց չհանձնված. պատերազմից մեկ տարի անց` ապրեցնող հույսի մասին
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала