Վարդան Մինասյանը ստեղծեց վառ ֆուտբոլ խաղացող «Տարազը», բայց հեռացավ թիմից. ինչո՞ւ

© Sputnik / Asatur YesayantsՎարդան Մինասյան
Վարդան Մինասյան - Sputnik Արմենիա, 1920, 28.10.2021
Բաժանորդագրվեք
Ֆուտբոլի Ղազախստանի առաջնության ավարտից մեկ տուր առաջ հայտնի են դարձել չեմպիոնն ու մրցանակակիրները։ Հայ մարզիչ Վարդան Մինասյանի թիմը՝ «Տարազը», միավորներով հեռու է մնացել առաջատարներից, բայց Ղազախստանում հայ մասնագետի աշխատանքը նկատել ու բարձր գնահատել են բոլորը։
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Ինը ամիս Ղազախստանի «Տարազի» գլխավոր մարզիչ աշխատելուց հետո Վարդան Մինասյանը առաջնության վերջնամասում հեռացավ թիմից։ Ղազախստանում Մինասյանի հեռանալն օրինչափ համարեցին, բայց շատ ափսոսացին նրա որոշման համար։
Ղազախստանի առաաջնության նախավերջին տուրից հետո, որում հայ մարզիչ Վարդան Մինասյանի գլխավորած «Տարազը» 1։2 հաշվով պարտվեց «Օրդաբասիին», հայ մասնագետը հրաժարվեց «Տարազի» գլխավոր մարզիչի պաշտոնից։

«Նման որոշումները շատ դժվար են տրվում։ Շնորհակալ եմ այն մարդկանց, որոնք ինձ հնարավորություն տվեցին աշխատել թիմում ու աջակցում էին առաջնության ընթացքում»։

Тренер команды Арарат-Армения Вардан Минасян (21.08.19) Еревaн - Sputnik Արմենիա
Վարդան Մինասյան
մարզիչ
Մինչև Վարդան Մինասյանի գլխավորելը, «Տարազը» Ղազախստանի առաջնություններում հիմնականում պայքար էր մղում Պրեմիեր լիգայում տեղը պահպանելու համար։ Հայ մարզիչի աշխատանքը թիմում տվեց իր արդյունքը. մինչև նախավերջին տուրը թիմը յուրաքանչյուր խաղում պայքար էր մղում միավորների համար` ձգտելով տեղ զբաղեցնել մրցաշարային աղյուսակի միջնամասում։
Генрих Мхитарян во время отборочного турнира ЧМ по футболу между командами Армении и Лихтенштейна (8 сентября 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 06.10.2021
Հայտնի են ամենաթանկարժեք հայ ֆուտբոլիստները
Բացի արդյունքից, որը միանշանակ բարձր են գնահատել ակումբի ղեկավարներն ու երկրպագուները, բոլորը միաձայն նշել, են որ Մինասյանի արդյունավետ աշխատանքը հնարավորություն է տվել բացահայտել ֆուտբոլիստների հնարավորությունները, իսկ ամենանշանակալից արդյունքը համարում են Բաուիրժան Բայտանայի հիանալի խաղը։

«Իմ անձնական խաղային առաջխաղացումը մեծապես կապված է Վարդան Մինասյանի հետ։ Այն, որ ես հիմա խաղում եմ Ղազախստանի հավաքականում` մեր մարզիչի աշխատանքն եմ համարում ու շնորհակալ եմ նրան»,– նշել է Բայտանան, որին Ղազախստանում համարում էին «նախկին» լավ ֆուտբոլիստ, իսկ ներկայում նրա խաղն անվանում են վերածնունդ։

Հայ մարզիչի լավագույն ձեռբերումներից մեկն էլ համարվում է ղազախ երիտասարդ ֆուտբոլիստների բացահայտումը։ Մուխամեդժան Սեյսեն, Դինմուխամեդ Կարամանը, Ժալգաս Ժակսիլիկովը և Աբիլայխան Ժաումբեկը երբեք այսքան խաղային ժամանակ չէին ստացել, ինչպես այս մրցաշրջանում։
Բացի այս ամենից, լեգեոներների թիվը «Տարազում» շատ քիչ էր, բայց Մինասյանը երբեք չի դժգոհել դրանից։
Առաջնության մեկնարկային վեց տուրերից հետո Մինասյանի «Տարազը» տոնել էր չորս հաղթանակ և երկու խաղ էլ ավարտել ոչ –ոքի։
Թիմը խաղում էր համարձակ ու հարձակողական ֆուտբոլ։ Բայց ի վերջո իր հետևանքն ունեցավ ֆինանսավորման խնդիրը, որի պատճառով թիմը սկսեց աստիճանաբար նահանջ ապրել աղյուսակում։
Первая тренировка после длительной изоляции футболистов ФК Арарат-Армения (23 апреля 2020). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 24.03.2021
Ինչպես հաղթել Լիխտենշտեյնի հավաքականին. Վարդան Մինասյանի և Գևորգ Կասպարովի խորհուրդները
Ղազախստանում ֆուտբոլային գիտակներն ու մասնագետները միաբերան համարում են, որ աղյուսակում իններորդ տեղը, որը զբաղեցնում է թիմը առաջնության ավարտից մեկ տուր առաջ, չի համապատասխանում այն խաղին, որը ցուցադրում էր մրցաշարի մեկնարկին։ Եվ եթե չառաջանային ֆինանսական խնդիրները, թիմն անհամեմատ ավելի բարձր տեղ կզբաղեցներ մրցաշարային աղյուսակում։
Վարդան Մինասյանի հրաժարականից հետո հիմա Ղազախստանում խոսակցություններ են գնում, որ հայ մասնագետը կարող է և չհեռանալ Ղազախստանից ու այլ ակումբ գլխավորել։
«Աստանան» հետաքրքրված է Վարդան Մինասյանի ծառայություններով
Առայժմ պաշտոնական տեղեկություն չկա, բայց հաշվի առնելով Մինասյանի հասցեին հնչող շնորհակալական խոոսքերը և մասնագետների գնահատականները, չի կարելի բացառել հայ լավագույն մարզիչներից մեկի նոր առաջարկ ստանալը Ղազախստանում։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала