https://armeniasputnik.am/20211028/vor-erkrnerum-en-aveli-shat-mahanum-selfii-pattsharvov-34770020.html
Ո՞ր երկրներում են ավելի շատ մահանում սելֆիի պատճառով
Ո՞ր երկրներում են ավելի շատ մահանում սելֆիի պատճառով
Վերջին շրջանում մարդիկ հաճախ են մահանում՝ փորձելով սելֆի անել բարձունքում։ Ընդ որում` համավարակի ընթացքում նման մահերի թիվը նվազել է։ 28.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-28T23:29+0400
2021-10-28T23:29+0400
2021-10-28T23:41+0400
մահ
սելֆի
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/2062/64/20626463_0:0:1600:901_1920x0_80_0_0_b507f8f251302fbfa4e49444c43dad1f.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Իսպանական մի քանի համալսարանների գիտնականները Journal of Travel Medicine-ում ներկայացրել են համատեղ հետազոտության տվյալները՝ սելֆի անելիս մարդկանց մահվան ու ծանր վնասվածքների մասին, գրում է «Կոմերսանտը»։Հաշվետու ժամանակահատվածում մահերի առավելագույն քանակն արձանագրվել է Հնդկաստանում (26 տոկոս), երկրորդ տեղում ԱՄՆ-ն է (10 տոկոս), երրորդում՝ Ռուսաստանը (8,7 տոկոս): Հետազոտության տվյալների համաձայն՝ 2008 թվականից սելֆիից լրջորեն տուժել է ընդհանուր առմամբ 433 մարդ, որոնցից 379-ը մահացել են։Հետազոտության մեջ նշվում է, որ սելֆիի հետևանքով մահանալու առաջին փաստագրված դեպքը տեղի է ունեցել 2008 թվականին: Մահացածների միջին տարիքը 24,4 տարեկան է։Եթե 2013-ին ընդամենը 3 նման մահ է եղել, ապա 2019-ին՝ արդեն 68։ Համավարակի ընթացքում սելֆիի հետևանքով մահանալու դեպքերը նկատելիորեն քչացել են. 2020 թվականին գրանցվել է 37 դեպք: 2021 թվականի առաջին կեսին, երբ կորոնավիրուսային սահմանափակումները սկսեցին թուլանալ, ու զբոսաշրջությունն աստիճանաբար սկսեց վերականգնվել, սելֆի անելիս արդեն 31 մարդ է մահացել:Տղամարդն ավիավթարից մի քանի րոպե առաջ մորը սելֆի է ուղարկելՍելֆի անելու փորձի ժամանակ մահանալու առավել հաճախակի պատճառ է ճանաչվել բարձրությունից ընկնելը (49,9 տոկոս), ընդ որում՝ 17 դեպքերում ընկնել են ջրվեժի մոտից: 28% դեպքերում սելֆիի պատճառով մահացել են տրանսպորտում (56 դեպքը` գնացքներում)։ 13,5% դեպքերում սելֆի անողները խեղդվել են։Կյանքի վերջին սելֆին. Կրասնոյարսկում ընկերները նկարել են՝ ինչպես է կինն ընկնում ժայռից
https://armeniasputnik.am/20200717/gorisum-15-amya-axjiky-selfi-anelu-jamanak-ynkel-e-jayric-23777580.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/2062/64/20626463_176:0:1600:1068_1920x0_80_0_0_5ab74e5121b0b763e20d862461821ab2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
մահ, սելֆի
Ո՞ր երկրներում են ավելի շատ մահանում սելֆիի պատճառով
23:29 28.10.2021 (Թարմացված է: 23:41 28.10.2021) Վերջին շրջանում մարդիկ հաճախ են մահանում՝ փորձելով սելֆի անել բարձունքում։ Ընդ որում` համավարակի ընթացքում նման մահերի թիվը նվազել է։
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Իսպանական մի քանի համալսարանների գիտնականները Journal of Travel Medicine-ում ներկայացրել են համատեղ հետազոտության տվյալները՝ սելֆի անելիս մարդկանց մահվան ու ծանր վնասվածքների մասին, գրում է «
Կոմերսանտը»։
Հաշվետու ժամանակահատվածում մահերի առավելագույն քանակն արձանագրվել է Հնդկաստանում (26 տոկոս), երկրորդ տեղում ԱՄՆ-ն է (10 տոկոս), երրորդում՝ Ռուսաստանը (8,7 տոկոս): Հետազոտության տվյալների համաձայն՝ 2008 թվականից սելֆիից լրջորեն տուժել է ընդհանուր առմամբ 433 մարդ, որոնցից 379-ը մահացել են։
Հետազոտության մեջ նշվում է, որ սելֆիի հետևանքով մահանալու առաջին փաստագրված դեպքը տեղի է ունեցել 2008 թվականին: Մահացածների միջին տարիքը 24,4 տարեկան է։
Եթե 2013-ին ընդամենը 3 նման մահ է եղել, ապա 2019-ին՝ արդեն 68։ Համավարակի ընթացքում սելֆիի հետևանքով մահանալու դեպքերը նկատելիորեն քչացել են. 2020 թվականին գրանցվել է 37 դեպք: 2021 թվականի առաջին կեսին, երբ կորոնավիրուսային սահմանափակումները սկսեցին թուլանալ, ու զբոսաշրջությունն աստիճանաբար սկսեց վերականգնվել, սելֆի անելիս արդեն 31 մարդ է մահացել:
Սելֆի անելու փորձի ժամանակ մահանալու առավել հաճախակի պատճառ է ճանաչվել բարձրությունից ընկնելը (49,9 տոկոս), ընդ որում՝ 17 դեպքերում ընկնել են ջրվեժի մոտից: 28% դեպքերում սելֆիի պատճառով մահացել են տրանսպորտում (56 դեպքը` գնացքներում)։ 13,5% դեպքերում սելֆի անողները խեղդվել են։