00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գահն ինձ համար սիրուց թանկ չէ, թագավորական ընտանիքի զավակների արտառոց ամուսնությունները

© Photo : Unsplash / Alvin MahmudovՀարսանիք
Հարսանիք - Sputnik Արմենիա, 1920, 29.10.2021
Հարսանիք
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Ռոմանտիկ ստեղծագործություններում հաճախ ենք կարդում, թե ինչպես է հասարակ աղջիկը սպասում իր արքայազնին, որն անպայման պիտի գա կա՛մ ալ առագաստներ ունեցող նավով, կա′մ սպիտակ ձիով։
Այդ քաղցր ու դաժան թագավորական սերը
Ռուսական հեքիաթներում, սակայն, գերակայում է հակառակ սյուժեն՝ թե ինչպես է թագավորի աղջկա հետ ամուսնանում Իվանուշկան, որը ո՛չ փող ունի, ո՛չ էլ ազնվական ծագում։ Ամենահետաքրքիրն այն է, որ երկու տարբերակն էլ միանգամայն իրական են։ Հիշեք, թե ինչպես էր իր արքայազնին սպասում երկու անգամ ամուսնացած և բաժանված ամերիկուհի Ուոլիս Սիմփսոնը։ Ի վերջո, ոչ թե արքայազն, այլ նույնիսկ առնվազն 10 ամիս գահակալած թագավոր ստացավ ու այնպես գերեց Էդուարդ 8-րդին, որ խեղճ մարդը 1936 թվականին հանուն այդ կնոջ հրաժարվեց բրիտանական գահից։
Մյուս կողմից, հենց այս շաբաթ ճապոնացի արքայադուստր Մակոն ամուսնացավ իր նախկին համակուրսեցու՝ Քեն Քոմուրոյի հետ` հանուն այդ սիրո զրկվելով ոչ միայն թագավորական տիտղոսներից, այլև բավական պատկառելի գումարից, քանզի ճապոնացի արքայադուստրերը ամուսնանալիս ստանում են մոտ 1 միլիոն 300 հազար դոլար։ Այսինքն` էնպիսի բացասական վերաբերմունք կար այս ամուսնության նկատմամբ, որ թագավորական ընտանիքի անդամներն ասացին. «Ախ, չե՞ս ուզում մեզ լսել, որոշել ես հասարակ մարդու հետ կապել կյանքդ, դե թող մարդդ էլ քեզ պահի։ Կեղտոտ ամաններին էլ ձեռք չտաս, թող ամուսինդ խոհանոցի լվացարանի մոտ տանջվի»։
Մեծ իշխան Գեորգի Ռոմանովը և Ռեբեկա Բետարինին Սանկտ Պետերբուրգի Իսակովյան տաճարում պսակադրության ժամանակ։ - Sputnik Արմենիա, 1920, 01.10.2021
Արքայական հարսանիք. Ռոմանովների ժառանգորդի պսակադրությունը Սանկտ Պետերբուրգում
Երևի արդեն համոզվեցիք, որ շատ խիստ է չափազանցնում ռուսաստանցի պրիմադոննա Ալլա Պուգաչովան, երբ իր երգերից մեկում միամտաբար պնդում է, թե թագավորներին ամեն ինչ թույլ է տրված՝ բացի մի բանից. նրանք չեն կարող ամուսնանալ սիրելով։ Երգչուհուն հերքող բազում օրինակներ կան։ Երկու տարի առաջ Թաիլանդի թագավորն ամուսնացավ գիտե՞ք ում հետ՝ նախկին բորտուղեկցորդուհի, իսկ հետո՝ թագավորի անվտանգության ծառայության պետի տեղակալ Սութհիդա Թիջայի հետ։ Գոնե պետի հետ ամուսնանար։
Ի դեպ, արքայազնները և թագավորները, որոնք ոչ կոնվենցիոնալ ընտրություն են կատարում, միշտ ունեն սպառնալու հնարավորություն՝ չեք թողնի, որ ամուսնանամ ում հետ ուզում եմ՝ կհրաժարվեմ թագավորական ընտանիքից կամ ընդհանրապես գահից։

Ավելի քան կես դար առաջ հենց այդպես վարվեց Նորվեգիայի ապագա թագավոր Հարալդ 5-րդը։ Պատկերացրեք՝ 10 տարի շարունակ նա փորձում էր համոզել թագավորական ընտանիքին, որ ընդամենն ուզում է ապրել իր սիրած կնոջ հետ։ Երբ բոլոր ջանքերը զուր անցան, Հարալդը վճռականորեն ասաց. «Թագավորական ընտանիքը, իհարկե, շատ հզոր է, բայց դուք չեք որոշելու, թե ես ում հետ պիտի ապրեմ։ Իսկ որպեսզի հասկանաք, որ գահն ինձ համար սիրուց ամենևին թանկ չէ, պարզապես հրաժարվում եմ այդ գահից»։ Համոզիչ փաստարկ էր, և ամուսնությունն ի վերջո կայացավ։

Նիդեռլանդների թագուհի Բեատրիքսի երկրորդի որդին՝ Ֆրիզոն, երկար ժամանակ՝ մինչև 35 տարին լրանալը, ընդհանրապես ամուսնության մասին չէր մտածում։ Բայց հետո հանդիպեց ակտիվիստ Մեյբլին։ Նման դեպքերում իր վճռորոշ խոսքը պիտի ասի երկրի պառլամենտը, որը, սակայն, մի լավ տնտղեց հարսնացուի կենսագրությունը և անսպասելիորեն հայտնաբերեց, որ երիտասարդ ժամանակ նա մոտ է եղել նարկոմաֆիայի պարագլուխներից մեկի հետ։ Դրանից հետո իշխանությունները միանշանակ հայտարարեցին՝ նման ամուսնությունն անհնար է։ Ինչ արած՝ արքայազնը հրաժարվեց թագաժառանգի իր իրավունքից և ամուսնացավ, բայց ընտանեկան երջանկությունը, ցավոք, կարճ տևեց՝ մոտ 10 տարի առաջ արքայազնը Ավստրիայի լեռներում մնաց ձյան տակ և մահացավ։
Պսակադրության օրը շունը կրծել է հարսնացուի անձնագիրը, բայց հարսանիքը կայացել է
Այս ամենից շատ հետաքրքրական եզրակացություն կարելի է անել՝մի կողմից, եթե նույնիսկ ազնվական ծագում չունեք և հանրության աջակցությունը չեք վայելում, մի՛ վհատվեք, համբերությամբ սպասեք ձեր արքայազնին կամ նույնիսկ թագավորին՝ սերը կօգնի ձեզ։ Բայց մյուս կողմից, հանուն այդ նույն սիրո կարող եք զրկվել թագավորական ընտանիքի բոլոր վայելքներից, նույնիսկ՝ գահից ։ Ի՞նչ արած, վաղուց է հայտնի՝ սերը քաղցր, բայց միևնույն ժամանակ, բավական դաժան բան է։
Լրահոս
0