ԱԷԿ-ը և ֆիզիկայի ինստիտուտը 24 ժամ թթվածին կարտադրեն Covid հիվանդանոցների համար

© Sputnik / Aram NersesyanՎերակենդանացման բաժանմունք. արխիվային լուսանկար
Վերակենդանացման բաժանմունք. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 29.10.2021
Բաժանորդագրվեք
15-ից ավելի թթվածնային կայաններին միացել են նաև ատոմային էլեկտրակայանը և Երևանի ֆիզիկայի ինստիտուտը:
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik.Ատոմային էլեկտրակայանը և ֆիզիկայի ինստիտուտը 24 ժամ թթվածին կարտադրեն Covid հիվանդանոցների կարիքները բավարարելու համար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ կորոնավիրուսով հիվանդներին սպասարկող բուժկենտրոններին թթվածին մատակարարող կայանները վերջին օրերին գերծանրաբեռնված են աշխատում:

«Լարված աշխատանքի արդյունքում կայանների խափանումները վերացել են, միաժամանակ, հիվանդանոցներում թթվածնի կարիք ունեցողների թիվը ևս աճում է»,-նշված է հաղորդագրության մեջ:

Այս պահին առկա 15-ից ավելի թթվածնային կայաններին միացել են նաև ատոմային էլեկտրակայանը և Երևանի ֆիզիկայի ինստիտուտը:
Հղի կին - Sputnik Արմենիա, 1920, 28.10.2021
Կորոնավիրուսով վարակված 122 հղի կա, որոնցից 53-ը թթվածնային կախյալ են. Ավանեսյան
Նշենք, որ երեկ ՀՀ կառավարության նիստի ժամանակ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնեց, որ կորոնավիրուսով վարակված և ծանր վիճակում գտնվող 1088 քաղաքացի կա, ծայրահեղ ծանր` 307, իսկ թոքային օդափոխության սարքին միացած են 152 քաղաքացի։ Վերակենդանացման բաժանմունքներում կա 1500 քաղաքացի, որոնց 0.5 տոկոսն է պատվաստված։
Նախարարը հավելեց` «Դելտա» շտամի յուրահատկություններից մեկն էլ այն է, որ այն հղիներին «չի շրջանցում» և այս պահին կորոնավիրուսով վարակված 122 հղի կին կա, որոնք հոսպիտալացված են. նրանցից 53-ը թոքաբորբ ունեն և թթվածնային կախյալ են։
Նշենք, որ վերջին մեկ օրվա տվյալներով` Հայաստանում կորոնավիորւսով վարակվել է 2096 մարդ, գրանցվել է մահվան 43 դեպք։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала