Արարատ Միրզոյանն ու Կաթողիկե Հայոց Պատրիարքը քննարկել են լիբանանահայ համայնքի խնդիրները

© Photo : Facebook / ՀՀ արտաքին գործերի նախարարություն / Ministry of Foreign Affairs of ArmeniaԱրարատ Միրզոյանը հանդիպել է Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Պատրիարք Ռաֆայել Պետրոս Մինասյանին
Արարատ Միրզոյանը հանդիպել է Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Պատրիարք Ռաֆայել Պետրոս Մինասյանին - Sputnik Արմենիա, 1920, 29.10.2021
Արարատ Միրզոյանը հանդիպել է Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Պատրիարք Ռաֆայել Պետրոս Մինասյանին
Բաժանորդագրվեք
Զրուցակիցները մանրամասն անդրադարձ են կատարել Հայաստան-սփյուռք հարաբերություններին:
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր հանդիպել է Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Պատրիարք Ռաֆայել Պետրոս Մինասյանին և քննարկել ՝ լիբանանահայ համայնքի առջև ծառացած խնդիրները, հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից։
Արարատ Միրզոյանը շնորհավորել է նրան Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Պատրիարք ընտրվելու կապակցությամբ և հաջողություն է մաղթել իր բարձր հոգևոր առաքելությունը կյանքի կոչելու մեջ:
Литургия, посвященная Дню памяти Григория Нарекаци, прошла в базилике Святого Петра под председательством Леонардо Кардинала Сандри, префекта Конгрегации Православных Церквей Святого Престола (28 февраля 2021). Ватикан - Sputnik Արմենիա, 1920, 29.08.2021
Հայ եպիսկոպոսները հրավիրվել են Հռոմ` կաթողիկե եկեղեցու պատրիարք ընտրելու համար
Հանդիպման ընթացքում զրուցակիցները մանրամասն անդրադարձ են կատարել Հայաստան-Սփյուռք հարաբերություններին: Այս համատեքստում կարևորվել է սփյուռքի կրթական, մշակութային և հոգևոր կառույցների հետ կապերի ամրապնդումն ու խորացումը։
Տեղի է ունեցել նաև մտքերի փոխանակում Մերձավոր Արևելքի հայ համայնքների, մասնավորապես՝ լիբանանահայ համայնքի առջև ծառացած խնդիրների շուրջ։
Նշենք, որ այսօր Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Պատրիարք Ռաֆայել Պետրոս Մինասյանին ընդունել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանը Տանն Կիլիկիո կաթողիկե հայոց 21-րդ կաթողիկոս պատրիարք է ընտրվել այս տարվա սեպտեմբերին։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала