Արտակ Բեգլարյանը հանդիպել է Լոս Անջելեսի հայ համայնքի հետ. քննարկել են Արցախի խնդիրները

© Photo : Anania Shirakatsi LyceumԱրտակ Բեգլարյան
Արտակ Բեգլարյան - Sputnik Արմենիա, 1920, 29.10.2021
Արտակ Բեգլարյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Արցախի պետական նախարարը նաև մամուլի ասուլիս է ունեցել Կալիֆոռնիայի հայկական լրատվամիջոցների համար:
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հանդիպել է Լոս Անջելեսի հայկական համայնքի հարյուրավոր ներկայացուցիչների հետ: Տեղեկությունը հայտնում է Արցախի պետնախարարի գրասենյակը:
Նշվում է, որ Արտակ Բեգլարյանը հանգամանալից ներկայացրել է Արցախում տիրող իրավիճակը, կարճաժամկետ ու երկարաժամկետ կարիքները և կառավարության ծրագրերը: Պետական նախարարն ընդգծել է, որ առանց աշխարհասփյուռ հայության ակտիվ ու շարունակական ներգրավման հնարավոր չէ ապահովել Արցախի արագ ու արդյունավետ վերականգնումն ու զարգացումը:
Անանիա Շիրակացու ճեմարան - Sputnik Արմենիա, 1920, 29.10.2021
Արցախին՝ ամենալավը․ Ստեփանակերտում Անանիա Շիրակացու ճեմարան կբացվի․ բացառիկ մանրամասներ
Արտակ Բեգլարյանի ներկայացմամբ՝ Արցախի երկարաժամկետ ապագան կարող է լինել անվտանգ ու զարգացած հինգ հիմնական հենասյուների վրա՝ կայուն անվտանգություն, աճող ժողովրդագրություն, զարգացող տնտեսություն, որակյալ կրթություն և արդյունավետ կառավարում:
Նախքան միջոցառումը պետական նախարարը նաև մամուլի ասուլիս է ունեցել Կալիֆոռնիայի հայկական լրատվամիջոցների համար:
Լրահոս
0