Արվեստի նմուշներ, ձեռագործ իրեր. Գլենդելի Արցախ–Բրոդվեյ խաչմերուկում փառատոն կանցկացվի

© Sputnik / Aram GareginyanԱրցախյան գորգ
Արցախյան գորգ - Sputnik Արմենիա, 1920, 29.10.2021
Բաժանորդագրվեք
Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսությունից նշում են, որ կարևոր նպատակներից է ամերիկյան հասարակությանը ծանոթացնել Հայաստանում, Արցախում և Կալիֆոռնիայում արտադրված ավանդական ապրանքներին։
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. ԱՄՆ–ի Գլենդել քաղաքում` Արցախ–Բրոդվեյ փողոցների խաչմերուկում, կանցկացվի հայկական փառատոն։ Այս մասին տեղեկանում ենք Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսությունից։

«Փառատոնը նախատեսված է Հայաստանից ԱՄՆ ներմուծվող, ԱՄՆ-ում հայկական կազմակերպությունների կողմից արտադրվող ապրանքները, ԱՄՆ-ում գործող հայկական ընկերությունների ծառայությունները, հայկական կազմակերպությունների գործունեությունը ներկայցնելու համար: Ներկայացված կլինեն Հայաստանում, Արցախում, Կալիֆոռնիայում հայկական կազմակերպությունների բարձր տեխնոլոգիական ապրանքներ, տնտեսական արտադրանք, արվեստի նմուշներ, ձեռագործ իրեր, սնունդ և խմիչք»,– հայտնում են հյուպատոսությունից։

Փառատոնի ընթացքում նախատեսված է նաև հետաքրքիր հայկական մշակութային ծրագիր։ Կառույցից ընդգծում են, որ կարևոր նպատակներից է ամերիկյան հասարակությանը ծանոթացնել Հայաստանում, Արցախում և Կալիֆոռնիայում արտադրված ավանդական ապրանքներին։
Փառատոնն անց է կացվելու դեկտեմբերի 11-ի ժ.10։00- 22։00-ն։ Հայկական փառատոնին ակնկալվում է շուրջ 20 հազարից ավելի այցելու։
Ամեն մեկն իր պատմությունն ունի. արցախյան գորգերը փրկվել են պատերազմից ու հասել Երևան
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала