00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ավազակային հարձակում Տաշիրում. երիտասարդն անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց

© Photo : official site of the President of RAՀՀ քննչական կոմիտե
ՀՀ քննչական կոմիտե - Sputnik Արմենիա, 1920, 29.10.2021
ՀՀ քննչական կոմիտե
Բաժանորդագրվել
Զինված անձինք գումար ու ոսկի են պահանջել երիտասարդի մորից, հետո երբ որդին տուն է եկել, նրանցից մեկը տան բակում կրակել է երիտասարդի ուղղությամբ։
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. Լոռու մարզի Տաշիր քաղաքում այս գիշեր ավազակային հարձակում է տեղի ունեցել, 29-ամյա երիտասարդը հրազենային վնասվածք է ստացել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
«Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 01։45-ին, ՀՀ ոստիկանության Տաշիրի բաժինը Տաշիրի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացել, որ նույն օրը՝ ժամը 01։40-ին, «դեմքի ձախ կեսի հրազենային վնասվածք, ստորին ծնոտի կոտրվածքով, կրծքավանդակի ձախ կեսի հրազենային կույր թափանցող վիրավորում, լարված հեմոպնևմոթորաքս ձախից» ախտորոշմամբ բժշկական կենտրոն է տեղափոխվել Տաշիր քաղաքի 29-ամյա բնակիչը»,– նշված է հաղորդագրության մեջ:
Դանակ - Sputnik Արմենիա, 1920, 13.10.2021
Արթիկում ավազակային հարձակում են գործել բուժքույրերի վրա
Ըստ ՔԿ–ի` նույն օրը՝ ժամը 02։30-ին, վերջինիս մայրը ոստիկաններին հայտնել է, որ նշված օրը՝ ժամը 01։30-ի սահմաններում, երկու դիմակավորված և զինված անձ մուտք են գործել իրենց տուն, հարցրել են որդու գտնվելու վայրը և գումար ու ոսկի պահանջել: Ստանալով բացասական պատասխան՝ նրանցից մեկն ինքնաձիգի խզակոթով հարվածել է կնոջ ճակատին, իսկ մյուսը բարձրացել է երկրորդ հարկ։ Քիչ անց, երբ որդին վերադարձել է, նրանցից մեկը տան բակում կրակել է որդու ուղղությամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, որից հետո ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք դիմել են փախուստի:
Դանակով և ձեռքերով հարվածել է վաճառողուհու գլխին. ավազակություն կատարողը հայտնաբերվել է

Դեպքի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (ավազակություն, որը կատարվել է առողջությանը ծանր վնաս պատճառելով), 34-104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (սպանության փորձ` շահադիտական դրդումներով, պատվերով, ինչպես նաև զուգորդված՝ շորթմամբ, ավազակությամբ կամ բանդիտիզմով) և 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)։
Աբովյան փողոցում սպանություն կատարողը հայտնաբերվել և կալանավորվել է

Կատարվել է դեպքի վայրի զննություն, 29-ամյա երիտասարդն անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց: Վերջինիս մայրը հարցաքննվել է, առգրավվել են դեպքի պահին նրանց կրած հագուստները։
Դեղատներում դանակով ավազակություն կատարողը կին էր․ Արմավիրի ոստիկանների բացահայտումը - Sputnik Արմենիա, 1920, 18.10.2021
Ձերբակալվել է Արմավիրի դեղատներում ավազակություն կատարած անձը
Լրահոս
0