00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Դատալեքսից» հեռացվել են սեռական բռնության զոհ դարձած երեխայի տվյալները․ ՄԻՊ–ն է աջակցել

© Sputnik / Asatur YesayantsԱրման Թաթոյան
Արման Թաթոյան - Sputnik Արմենիա, 1920, 29.10.2021
Արման Թաթոյան
Բաժանորդագրվել
Դատական գործի որևէ կողմի դիմումի հիման վրա հնարավոր է «Դատալեքսում» մուտքագրված անձնական տվյալները դարձնել գաղտնի:
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի աջակցությամբ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից հեռացվել են քրեական գործով տուժող ճանաչված երեխայի անձնական տվյալները։ Տեղեկությունը հայտնում են ՄԻՊ գրասենյակից։
Փաստաբանը դիմել է Արման Թաթոյանին, որպեսզի վերջինս աջակցի և իր անչափահաս վստահորդի անձնական տվյալները հեռացվեն «Դատալեքս» համակարգից։
ՄԻՊ Արման Թաթոյանը երեխայի հետ - Sputnik Արմենիա, 1920, 11.10.2021
Չպետք է թույլ տանք, որ մեր աղջիկ երեխաները դառնան մեր թվացյալ վախերի զոհը. Արման Թաթոյան
Նա նշել է, որ երեխան տուժող է ճանաչված սեքսուալ բնույթի բռնի գործողության հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով, սակայն խնդրահարույց է, որ երեխայի անձնական տվյալները համակարգում հրապարակային են, ինչի հետևանքով հնարավոր է նույնականացնել երեխային:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից կապ են հաստատել դատավորի օգնականի, ՀՀ դատական դեպարտամենտի ներկայացուցչի, ՀՀ դատական իշխանության համակարգչային ծառայության պետ հետ։ Վերջինս հայտնել է, որ հնարավոր է դատական գործի որևէ կողմի դիմումի հիման վրա «Դատալեքսում» մուտքագրված անձնական տվյալները դարձնել գաղտնի:
Փաստաբանին փոխանցվել է այդ տեղեկությունը։ Ավելի ուշ փաստաբանը ՄԻՊ աշխատակազմին տեղեկացրել է, որ երեխայի տվյալները փակվել են։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն այդ թեմային անդրադարձել է 2020 թվականի տարեկան հաղորդման մեջ՝ նշելով, որ արդիական խնդիր է անձնական տվյալների պաշտպանության օրենսդրական ոչ լիարժեք կարգավորումները դատական ակտերի հրապարակման շրջանակում:
Детское насилие - Sputnik Արմենիա, 1920, 09.08.2021
Առևանգում, սպանություն. երեխաների նկատմամբ ի՞նչ հանցագործություններ են կատարվել այս տարի
Նշվում է, որ մարդու անձնական կամ ընտանեկան կյանքի մանրամասներն առանց որևէ ողջամիտ հիմնավորման շարունակում են հասանելի լինել հրապարակային տիրույթում: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը խնդիրը կարգավորելուն ուղղված առաջարկներ է ներկայացրել՝ հնարավորինս սեղմ ժամկետում ներդնել դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակվող դատական ակտերում անձնական տվյալների ապանձնավորման ծրագիրը, հասարակությանն իրազեկել այն մասին, որ ՀՀ դատական դեպարտամենտին ուղղված դիմումի հիման վրա հնարավոր է սահմանափակել դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակված դատական ակտերում անձնական տվյալների հասանելիությունը:
Արմավիրում 67-ամյա տղամարդը 7-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բռնի գործողություններ է արել
Լրահոս
0