Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը միջազգային մրցաշարում զբաղեցրել է 2–րդ տեղը

© Photo : Facebook / Давид АлавердянՀայ լրագրողների ֆուտբոլային թիմի մրցանակը
Հայ լրագրողների ֆուտբոլային թիմի մրցանակը - Sputnik Արմենիա, 1920, 29.10.2021
Հայ լրագրողների ֆուտբոլային թիմի մրցանակը
Բաժանորդագրվեք
Հայկական ֆուտբոլում ունենք մի հավաքական, որը իր մասնակցած բազմաթիվ մրցաշարերից միայն մեկում չի կարողացել մրցանակային տեղ գրավել։ Հայ լրագրողների հավաքականը հերթական նվաճմանը հասել է Թբիլիսիում կայացած միջազգային մրցումներում։
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի –Sputnik. Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայացած միջազգային մրցումների եզրափակիչում, 1։3 հաշվով պարտվելով Մոլդովայի լրագրողների թիմին, զբաղեցրել է երկրորդ տեղը։
Թբիլիսիում երկրորդ անգամ է անցկացվում լրագրողների ֆուտբոլային միջազգային մրցաշարը։ Ութ թիմեր բաժանվել էին երկու խմբերի, որոնցում առաջին ու երկրորդ տեղ զբաղեցրած թիմերը խաչաձև համակարգով մրցում էին իրար դեմ` որոշելով եզրափակիչի ու երրորդ տեղի համար խաղի մասնակիցներին։ Հայ լրագրողներն իրենց խմբում զբաղեցրին երկրորդ տեղն ու եզրափակիչ դուրս գալու համար մրցեցին Կիևը ներկայացնող թիմի հետ։
Վարդան Մինասյան - Sputnik Արմենիա, 1920, 28.10.2021
Վարդան Մինասյանը ստեղծեց վառ ֆուտբոլ խաղացող «Տարազը», բայց հեռացավ թիմից. ինչո՞ւ
Հաղթելով կիսաեզրափակիչում` Հայաստանի լրագրողների հավաքականը եզրափակչում մրցելու էր Մոլդովայի լրագրողների հետ։ Նույն Մոլդովան հաղթող էր ճանաչվել մեկ ամիս առաջ Լիտվայում կայացած միջազգային մրցումներում։ Այս անգամ էլ մոլդովացիներն ավելի հաջողակ գտնվեցին ու, գրանցելով 3։1 հաշիվ, դարձան մրցումների հաղթող։
Իսկ Հայաստանի լրագրողների հավաքականը զբաղեցրեց երկրորդ տեղը։ Ընդ որում, չնայած մեր հավաքականը դարձել է տարբեր երկրներում անցկացված մրցումների մրցանակակիր, առայժմ չեմպիոն չեն դառնալ չի հաջողվել։
Աշոտ Խաչատուրյանցն ընդգրկվել է Ռուսաստանի ֆուտբոլային միության գործկոմի կազմում
Դրական կայունությունը, որը դրսևորում է Հայաստանի լրագրողների հավաքականը, նախանձելի է ֆուտբոլի մեր մյուս բոլոր հավաքականների համար։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала