ՀՀ–ից Նիդեռլանդներ մեկնելու նոր կանոններ են սահմանվել. ոմանց համար ԵՄ մուտքի արգելք կա

© Sputnik / Laura SarkisianՆիդեռլանդներ. արխիվային լուսանկար
Նիդեռլանդներ. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 29.10.2021
Բաժանորդագրվեք
Նույնիսկ պատվաստված լինելու դեպքում Նիդեռլանդներ մուտք գործելիս այցելուն պետք է տրամադրի COVID-19 թեստի բացասական արդյունք։
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. 2021 թվականի հոկտեմբերի 29-ից Հայաստանը շատ բարձր ռիսկի գոտու երկրների շարքն է դասվել, ուստի Հայաստանից Նիդեռլանդներ մեկնելու նոր կանոններ են սահմանվել։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանում Նիդեռլանդների դեսպանությունը։
Նշվում է նաև, որ որոշ մարդկանց համար գործում է եվրոպական մուտքի արգելք՝ թույլ չտալով նրանց մեկնել Եվրամիություն կամ Շենգեն գոտու տարածք։ Նիդեռլանդներ մուտքը թույլատրվում է, եթե ուղևորության նպատակը համապատասխանում է բացառություն համարվող չափանիշներին:
Գյումրի. ռեստորան - Sputnik Արմենիա, 1920, 12.10.2021
Ռեստորաններ` միայն պատվաստված կամ ՊՇՌ թեստերով. ԱՆ-ի խստացումներն այդքան անհրաժե՞շտ են
Ի դեպ, Նիդեռլանդներ մուտք գործելիս այցելուն պետք է ինքնամեկուսանա, եթե պատվաստված չէ, տրամադրի բացասական COVID-19 թեստի արդյունք, անգամ եթե պատվաստված է, լրացնի առողջության հայտարարագիր։
Հիշեցնենք, որ վերջին օրերին Հայաստանում կորոնավիրուսով վարակվածության թվերի աճ է նկատվում. օրական 1500-2000 նոր դեպք է գրանցվում։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала