Фон для радио  - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Ինչպես կարելի է «փրկել» նրանց, ովքեր Նիդեռլանդների տոմս են գնել սահմանափակումներից առաջ

Ինչ պետք է անեն հայ զբասաշրջիկները, եթե մինչև սահմանափակումները Նիդեռլանդների տոմս են գնել
Բաժանորդագրվեք
Մեխակ Ապրեսյանի կարծիքով` այն երկրները, որոնք միանգամից սահմանափակումներ են մտցնում, պետք է նաև բիզնեսի մասին մտածեն և փոխհատուցման ծրագրեր իրականացնեն։
Հայ զբոսաշրջիկները, որոնք Նիդեռլանդների զբոսաշրջային փաթեթներ են գնել, պետք է կարողանան կա՛մ իրենց փաթեթները վերադարձնել և գումարները ստանալ, կա՛մ ավիաընկերություններն ու զբոսաշրջային օպերատորները պետք է նրանց վճարած գումարին համարժեք ծառայություններից օգտվելու հնարավորություն ընձեռեն։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։
«Սա նմանվում է ֆորսմաժորային իրավիճակի, այսինքն` զբոսաշրջիկը պայմանագիր է կնքել զբոսաշրջային օպերատորի կամ ավիաընկերության հետ, տոմս է ձեռք բերել, բայց պայմանագիրը չի կարողանում կատարել անհաղթահարելի ուժի, տվյալ դեպքում` համավարակի ազդեցությամբ պայմանավորված»,- ասաց նա։
Ապրեսյանը հիշեցրեց, որ 2020 թվականի կարանտինի պայմաններում քիչ չէին այդպիսի դեպքերը, և ավիաընկերությունները վաուչերներ էին տրամադրում, որպեսզի քաղաքացիները դարձյալ կարողանային օգտվել նրանց ծառայություններից։
Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահի կարծիքով` մի կողմից քաղաքացու վճարած գումարները չպետք է կորչեն, մյուս կողմից պետք է մտածել նաև իրենց կամքից անկախ թիրախում հայտնված ավիաընկերությունների ու տուրօպերատորների գործունեության մասին։

«Այն երկրները, որոնք միանգամից սահմանափակում են այդ հնարավորությունները, պետք է նաև բիզնեսի մասին մտածեն, միգուցե ինչ-որ փոխհատուցման ծրագրեր իրականացնեն»,- նշեց Ապրեսյանը։

Նրա խոսքով` համավարակի նոր ալիքով պայմանավորված` կտուժի նաև Հայաստանի զբոսաշրջային ոլորտը։ Մեր երկիր այցելող զբոսաշրջիկների թիվը կարող է կտրուկ նվազել։
Հիշեցնենք` Հայաստանում Նիդեռլանդների դեսպանությունը հայտնել է, որ 2021 թվականի հոկտեմբերի 29-ից Հայաստանը շատ բարձր ռիսկի գոտու երկրների շարքն է դասվել, ուստի Հայաստանից Նիդեռլանդներ մեկնելու նոր կանոններ են սահմանվել։ Որոշ մարդկանց համար գործում է եվրոպական մուտքի արգելք. նրանք չեն կարող մեկնել Եվրամիություն կամ Շենգեն գոտու տարածք։ Նիդեռլանդներ կարող են մուտք գործել, եթե ուղևորության նպատակը համապատասխանում է բացառություն համարվող չափանիշներին:
Վահան Քերոբյան - Sputnik Արմենիա, 1920, 27.10.2021
Իմ աշխատանքի արդյունքը մարդիկ կզգան իրենց կյանքի որակի վրա. նախարարը` նոր ծրագրերի մասին
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала