00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կարմիր խաչի աշխատանքը չի ավարտվում, անգամ եթե ավարտվում են մարտերը. Կարբոնյեի հարցազրույցը

© Photo : Zara AmatuniԺիլ Կարբոնյեն` աշխատանքի պահին
Ժիլ Կարբոնյեն` աշխատանքի պահին - Sputnik Արմենիա, 1920, 29.10.2021
Ժիլ Կարբոնյեն` աշխատանքի պահին. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների, ԼՂ–ում պատերազմից հետո առկա հումանիտար խնդիրների, Բաքու կատարած այցի ընթացքում քննարկումների և այլ հարցերի շուրջ Sputnik Արմենիան զրուցել է ԿԽՄԿ փոխնախագահ Ժիլ Կարբոնյեի հետ։
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն պատրաստ է ազատազրկվածներին վերադարձնելու գործընթացին, եթե կողմերը համաձայնության գան և դիմեն ԿԽՄԿ։ Sputnik Արմենիայի հետ բացառիկ հարցազրույցում ասել է ԿԽՄԿ փոխնախագահ Ժիլ Կարբոնյեն։ Նա նշել է, որ վերջերս Բաքու կատարած իր այցի ժամանակ գրեթե բոլոր հանդիպումներում անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության հետևանքով անհետ կորած անձանց հարցին։ Ներկայացնում ենք Կարբոնյեի հարցազրույցը, որտեղ ի թիվս այլ հարցերի, անդրադարձ է կատարվել նաև բոլորին հուզող գերիների խնդիրներին։
- Հայաստան կատարած այցի ընթացքում Դուք մի շարք հանդիպումներ եք ունեցել, մասնավորապես, ԱԳՆ և ՊՆ ղեկավարների հետ: Ինչպե՞ս եք գնահատում քննարկումները, կարելի՞ է խոսել թեկուզ միջանկյալ արդյունքների մասին:
- Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ինչպես նաև պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հետ քննարկել ենք Ղարաբաղյան հակամարտության վերջին սրացման հետևանքով տուժած անձանց մարդասիրական կարիքների հարցը։ Բացի այդ, խոսել ենք նաև ԿԽՄԿ պատրաստակամության մասին` նպաստելու պարզել անհայտ կորած անձանց ճակատագրերը։ Տարածաշրջանում շուրջ երեք տասնամյակ չեզոք և մարդասիրական գործունեություն ծավալելով՝ կարող ենք հաստատել, որ աշխատանքը չիավարտվում, անգամ երբ ավարտվում են մարտերը։
Омбудсмен РА Арман Татоян  - Sputnik Արմենիա, 1920, 10.08.2021
Արման Թաթոյանը գերիների հարցը քննարկել է Կարմիր խաչի պատվիրակության ղեկավարի հետ
Մարդիկ դեռ աջակցության, անվտանգության, ապահովության և օգնության կարիք ունեն։ Չլուծված մարդասիրական խնդիրները կործանում են մարդկանց ապագան և նրանց զրկում իրենց տները, համայնքները վերականգնելու հնարավորությունից։ Նախորդ տարվա սրացման հետևանքով առաջացած մարդասիրական խնդիրներն ավելացել են վերջին երեք տասնամյակների հակամարտության հետևանքներին, որոնց պայմաններում ապրել են տարածաշրջանի բնակիչները։
- Ի՞նչ լծակների է տիրապետում ԿԽՄԿ-ն ներկայումս Հայաստանի համար ամենահրատապ խնդիրներից մեկը՝ գերիների վերադարձն իրականացնելու համար:
- ԿԽՄԿ հանձնագիրը չի ենթադրում բանակցություններ վարել ազատազրկվածների ազատ արձակման վերաբերյալ։ Լինելով չեզոք ու անկողմնակալ մարդասիրական կազմակերպություն՝ պատրաստ ենք ազատազրկվածներին վերադարձնելուն, եթե կողմերը գան համաձայնության, դիմեն մեզ։ Այս առնչությամբ, պետություններին մշտապես հիշեցնում ենք Ժնևի կոնվենցիաներից բխող իրենց պարտավորությունների մասին։
- Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմից հետո բազմաթիվ հումանիտար խնդիրներ են առաջացել: Ո՞րն է Կարմիր խաչի դերն այդ խնդիրների լուծման հարցում:
-Նախորդ տարվա սրացման առաջին օրերից սկսած` ջանք չենք խնայել աջակցելու խոցելի քաղաքացիական անձանց, որպեսզի ստեղծված իրավիճակը հաղթահարեն։ Բացի այդ, աջակցում ենք նաև առողջապահական կառույցներին` պատերազմի հետևանքով վիրավորներին բուժելու հարցում։ Միևնույն ժամանակ, մեր ներդրումն ենք ունեցել կորոնավիրուսի տարածման կանխարգելման և մեղմացման միջոցառումներում։
2020թ․ նոյեմբերից` հրադադարի եռակողմ համաձայնության ստորագրումից ի վեր, որպես չեզոք միջնորդ, ԿԽՄԿ-ն ռուս խաղաղապահների հետ համատեղ ամենօրյա ռեժիմով մասնակցում է զոհվածների որոնման և դուրսբերման աշխատանքներին։ Բացի այդ, տրամադրում ենք տեխնիկական և նյութական աջակցություն, ինչպես նաև աճյունների նույնականացման գործընթացում դատաբժշկական փորձաքննությանն ենք աջակցում։
Կարապետյանը Կարմիր խաչի պատվիրակության հետ քննարկել է գերիների ու անհետ կորածների հարցը
Հաճախակի հանդիպում ենք նաև անհայտ կորածների ընտանիքներին՝ օգնելու պարզել իրենց հարազատների ճակատագրերն ու գտնվելու վայրը։ 2020թ․ վերջին ԿԽՄԿ-ն զգալիորեն ընդլայնել է իր բյուջեն և մարդկային ռեսուրսները՝ հակամարտության սրացման հետևանքով ի հայտ եկած հումանիտար կարիքներին պատշաճ արձագանքելու համար։ 2021թ․-ի առաջին 4 ամիսներին աջակցության տրամաբանությունն ավելի շատ «արտակարգ իրավիճակային» էր. պարենի և հիգիենայի անհատական փաթեթներ ենք տրամադրել ավելի քան 23 000 ներքին տեղահանվածների։ Նրանցից շատերը ստացել են նաև բրդյա ծածկոցներ, տաքացուցիչներ և խոhանոցային իրեր. նպաստել ենք տուժածների կենսապայմանների վերականգնմանը։ Օգնում ենք բարելավել նաև ծառայությունների որակը. օրինակ` վերանորոգման աշխատանքներ ենք իրականացնում տեղի ֆիզիկական վերականգնողական կենտրոնում՝ բարելավելով շենքային պայմանները։
© Photo : Zara AmatuniԺիլ Կարբոնյեն
Вице-президент Международного Комитета Красного Креста Жиль Карбонье - Sputnik Արմենիա, 1920, 29.10.2021
Ժիլ Կարբոնյեն
Այս ամենից զատ, 2 հիվանդանոցում կառուցել և շահագործման ենք հանձնել արտակարգ իրավիճակների արձագանքման բաժանմունքներ և տրամադրել ենք անհրաժեշտ բուժսարքավորումներ։ Մեր աջակցությամբ վերանորոգվում են սրացման հետևանքով վնասված 3 դպրոց, տասնյակ տներ և բնակելի շենքերի տանիքներ։ Մեր թիմը նաև աջակցում է ջրամատակարարողներին` խմելու ջրի ապահովման համար տարվող աշխատանքներում։
Այցելում ենք նաև այն տարածքներ, որտեղ դեռևս կա չվնասազերծված զինամթերք և տեղի բնակիչներին ծանոթացնում ենք անվտանգության կանոններին։
- ՀՀ պատկան մարմինները և իրավապաշտպան կազմակերպությունները մշտապես խոսում են Ադրբեջանում հայ ռազմագերիների և պահվող քաղաքացիական անձանց հանդեպ դաժան վերաբերմունքի, խոշտանգումների մասին: Բերվում են նաև փաստական ապացույցներ: Արդյո՞ք այդ հաղորդումները դառնում են ԿԽՄԿ-ի կողմից քննարկման առարկա:
- ԿԽՄԿ ներկայացուցիչները պարբերաբար այցելում են հակամարտության հետևանքով ազատազրկվածներին։ Բոլորի հետ տեղի են ունենում մասնավոր հանդիպումներ և, որպես այցելության մաս, հնարավորություն է ընձեռնվում փոխանակել ընտանեկան բնույթի նորություններ։ Ինչպես գիտեք, այս այցելությունների ընթացքում ԿԽՄԿ-ն գնահատում է ազատազրկվածների հանդեպ վերաբերմունքը, ազատազրկման պայմանները, միաժամանակ նպաստում է նրանց` ընտանիքների հետ կապ պահպանելուն։ Սակայն, ըստ ԿԽՄԿ գործելակարգերի, այցելություններին առնչվող դիտարկումներն ու առաջարկները տրամադրվում են միմիայն տեղի իշխանություններին։
- Հայտնի է, որ ԿԽՄԿ-ն երկարամյա աշխատանքներ է տանում` կապված սահմանամերձ բնակչության մարդասիրական կարիքների հետ։ Ինչպե՞ս է գնահատվում իրավիճակը սահմանամերձ բնակավայրերում հակամարտությունից մեկ տարի անց, և ի՞նչ ծրագրեր ունեք Հայաստանի համար:
- Այո, աշխատում ենք հայ-ադրբեջանական սահմանին մոտ գտնվող տարածքներում և արձագանքում ենք քաղաքացիական բնակչության տարբեր կարիքներին։ Ղարաբաղյան հակամարտության նախորդ տարվա սրացումից հետո ԿԽՄԿ-ն ընդլայնել է իր ներկայությունը Հայաստանում՝ ենթապատվիրակություններ բացելով Իջևան և Գորիս քաղաքներում։ Մենք անդրադառնում ենք սահմանային համայնքների տարատեսակ կարիքներին, այդ թվում՝ տնտեսական անվտանգության, առողջության (ներառյալ՝ հոգեկան առողջություն և հոգեսոցիալական աջակցություն), ինչպես նաև փորձում ենք ապահովել կենսական ռեսուրսների հասանելիությունը. ամենակարևորների շարքում է կրթությունը։

Ավելի հստակ ներկայացնելով մեր աշխատանքներից մի քանիսը՝ նշեմ, որ սահմանամերձ գյուղերի հիվանդանոցներին ու բուժհաստատություններին տրամադրվել են առաջնային բուժօգնության դեղորայք և սարքավորումներ, հրազենային վերքերի բուժման սարքավորումներ, ինչպես նաև անհրաժեշտ պարագաներ կորոնավիրուսի կանխարգելման համար։ Մի շարք դպրոցներում վերանորոգվել են սանհանգույցներ և տեղահանված երեխաների համար հարմարավետ տարածքներ են ստեղծվել 5 հավաքական կենտրոններում, Սյունիքի ու Տավուշի 5 գյուղական դպրոցներում։

Հատկանշական է, որ բազմաթիվ ծրագրերում ԿԽՄԿ-ն նաև սերտորեն համագործակցել է Հայկական Կարմիր խաչի ընկերության հետ՝ կորոնավիրուսի համավարակի տարածման կանխարգելման և հակամարտության վերջին սրացումից տուժած անձանց աջակցության շրջանակներում։
- Ձեր` Բաքու կատարած այցի ընթացքում ի՞նչ քննարկումներ են տեղի ունեցել: Ձեր գնահատմամբ` արդյո՞ք հակամարտության կողմերը պատրաստ են կառուցողական քննարկման:
- Ցանկանում եմ կրկին նշել` Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, լինելով բացառապես մարդասիրական ու ոչ քաղաքական կազմակերպություն, ունի մեկ նպատակ՝ զինված հակամարտությունից և բռնության այլ տեսակներից տուժած անձանց պաշտպանել, տրամադրել անհրաժեշտ աջակցություն։ Այս առումով աշխատում ենք ոչ միայն տուժած անձանց հետ, այլև կապ ենք հաստատում տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ՝ երկուստեք մտահոգող հարցեր քննարկելու և իրադրությունը տեղում բարելավելու նպատակով։ Այս տեսանկյունից կողմերի իշխանությունների հետ մեր բոլոր քննարկումները փոխկապակցված են։
Автомобиль Международного Комитета Красного Креста в Степанакерте - Sputnik Արմենիա, 1920, 15.07.2021
Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Բաքվում գտնվող հայ գերիներին
Ադրբեջանում պաշտոնական հանդիպումներ եմ ունեցել արտաքին գործերի նախարար պարոն Ջեյհուն Բայրամովի և Ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովի նախագահ Ալի Նաղիևի հետ։ Հանդիպել եմ նաև Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերության նախագահի, աշխատակազմի և կամավորների հետ, զրուցել եմ անհայտ կորած անձանց ընտանիքի անդամների հետ և այցելել եմ հակամարտությունից տուժած համայնքներ։ Թե՛ պատկան մարմինների, թե՛ հակամարտությունից տուժած անձանց հետ հանդիպումներում քննարկել ենք հակամարտության մարդասիրական հետևանքները։
Արցախում Կարմիր խաչի ֆինանսավորման բյուջեն 4-5 անգամ ավելացվել է
Գրեթե բոլոր հանդիպումներում անդրադարձել եմ Ղարաբաղյան հակամարտության հետևանքով անհետ կորած անձանց հարցին։ Վերահաստատել եմ ԿԽՄԿ պատրաստակամությունը` շարունակական ջանքեր գործադրելով օգնել ընտանիքներին իրենց անհետ կորած հարազատների ճակատագրերի մասին պատասխաններ ստանալու հարցում։
Լրահոս
0