00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Կարեն Իգիթյան
Ադրբեջանը շարունակելու է իր զավթողական քաղաքականությունը․Իգիթյան
19:09
2 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խաչատուր Սուքիասյանի հիմնած ավիաընկերությունը վկայական է ստացել և ազգային օպերատոր դարձել

© Sputnik / Asatur YesayantsԽաչատուր Սուքիասյան
Խաչատուր Սուքիասյան - Sputnik Արմենիա, 1920, 29.10.2021
Խաչատուր Սուքիասյան
Բաժանորդագրվել
Ավիաընկերությունը խոստանում է, որ մոտ ապագայում ՀՀ քաղաքացիները կկարողանան մատչելի գներով մեկնել եվրոպական և ասիական երկրներ։
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. Հայկական շուկա է մուտք գործում նոր ավիաընկերություն. Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն օդանավ շահագործողի վկայական է տրամադրել «Flyone Armenia» ավիաընկերությանը: Տեղեկությունը հայտնում է «Արմենպրեսը»։
Ավիաընկերությունից ասել են, որ «Flyone Armenia»-ն դարձել է ազգային օպերատոր և շուտով կսկսի առաջին թռիչքները:
Մոտ ապագայում ՀՀ քաղաքացիները կկարողանան մատչելի գներով մեկնել եվրոպական և ասիական երկրներ:

«Այս պահին մենք գտնվում ենք վաճառքների մեկնարկի փուլում և ակտիվորեն պատրաստվում ենք «Flyone Armenia»-ի առաջին թռիչքների մեկնարկին։ Մենք անհամբեր սպասում ենք ուղևորներին մեր օդանավերում»,- հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Միրչա Մալեկան:

Երևանի օդանավակայանից ընկերությունը թռիչքներ կիրականացնի Մոսկվա, Թեհրան, Լիոն, Քութայիս, Դամասկոս, Կրասնոդար, Փարիզ, Ստամբուլ և Թել Ավիվ:
Ընկերությունն այս պահի դրությամբ ավելի քան 60 մլն եվրո է ներդրել հայկական շուկայում և նախատեսում է ստեղծել աշխատատեղեր` ավելի քան 135 աշխատակցից բաղկացած թիմ՝ միջինից բարձր աշխատավարձով. ապագայում կաճի և՛ աշխատակիցների, և՛ ինքնաթիռների թիվը։
Ավիաընկերությունը թռիչքներ է իրականացնելու Airbus A320 ինքնաթիռներով։ Դրանք նախատեսված են 180 նստատեղի համար և համապատասխանում են Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) և EASA Security-ի բոլոր չափանիշներին:
Air Arabia–ի ինքնաթիռ - Sputnik Արմենիա, 1920, 14.10.2021
4 մլրդ 733 մլն դրամ` ազգային ավիափոխադրողի բաժնետոմսերի դիմաց. կառավարությունը քայլ արեց
Հիշեցնենք` մայիսին հայտնի դարձավ, որ «SIL Group» կոնցեռնը, որի հիմնադիրը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն է, մոլդովական «FlyOne» ընկերության հետ համատեղ հայաստանյան շուկայում ներկայացնելու է ժամանակակից չափանիշներին համապատասխան «Flyone Armenia» հայկական ավիաընկերությունը։ Հայկական ԶԼՄ-ները հայտնել էին, որ ավիաընկերությունը կտեղակայվի «Զվարթնոց» օդանավակայանում և նույնիսկ ազգային ավիափոխադրողի կարգավիճակ կստանա: Սակայն արդեն հայտնի է, որ այդ կարգավիճակը կստանա «Air Arabia»-ի հետ համատեղ ստեղծված նոր ավիաընկերությունը։
Նշենք, որ Հայաստանն ազգային ավիափոխադրող արդեն ունեցել է։ «Հայկական ավիաուղիներ» ընկերությունը (պետական մասնակցությամբ) գործել է 1991-2003թթ., այնուհետև սնանկացել է։ Դրանից հետո ազգային փոխադրողի կարգավիճակն անմիջապես շնորհվել է Միխայիլ Բաղդասարովին պատկանող «Արմավիա» մասնավոր ավիաընկերությանը։ 2013թ․-ին ընկերությունը նույնպես սնանկ հայտարարվեց։ Դրանից հետո իշխանությունները «բաց երկնքի» քաղաքականություն էին վարում։
Արդեն հեղափոխության ալիքի վրա եկած նոր իշխանությունները ևս ազգային ավիափոխադրող չէին ուզում։ Դեռ 2019 թ․-ին Հայաստանի Քաղավիացիայի գլխավոր վարչության (ՔԱԳՎ) ղեկավար Տաթևիկ Ռևազյանը նշել էր, որ ներկա փուլում Հայաստանին պետական ազգային փոխադրող պետք չէ։ Նա կարծում էր, որ պետությունը չի կարողանա կարգավորել ավիափոխադրումների հետ կապված բոլոր հարցերը, առաջին հերթին՝ շատ բարձր ծախսերի պատճառով։
Fly Arna. ազգային նոր ավիաընկերությունն արդեն անուն ունի
Լրահոս
0