00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Լոռվա ակցենտով» ուսապարկերը տարածվում են Եվրոպայում. ինչպե՞ս կարող ենք չզիջել չինականին

© Sputnik / Aram NersesyanԵղիա Ղազարյան
Եղիա Ղազարյան - Sputnik Արմենիա, 1920, 29.10.2021
Եղիա Ղազարյան
Բաժանորդագրվել
Հայկական դիզայնով ուսապարկերը կարվում են Չինաստանում և վաճառվում Եվրոպայում։ Սակայն այս արտադրանքը կարելի է տեղայնացնել ՀՀ–ում, և Եղիա Ղազարյանը պատրաստ է դա ապացուցել իր իսկ ծննդավայրում։ Իսկ մարզերի երեխաների համար նա արդեն առցանց առևտրի դասընթացներ է սկսել։
Հայկական դիզայնով կարված ուսապարկերը տարածում են ստանում Եվրոպայում, վաճառքներ են գրանցվել անգամ Թուրքիայում։ Ինչպես Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Arrivly» նախագծի հիմնադիր, Գերմանիայի Բրեմեն քաղաքում ապրող Եղիա Ղազարյանը, առայժմ դրանք կարվում են Չինաստանում, սակայն դիզայներների թիմն աշխատում է Հայաստանից։
Ինդուստրիալ դիզայնը ոչ միայն վիզուալ պատկերման ունակություն է պահանջում, այլև պետք է հասկանալ, թե ուսապարկի առանձին տարրերը որքանով են հարմարավետ և ինչպես պետք է համակցվեն իրար։ Այդպիսի մասնագետներ Հայաստանում դեռ շատ չեն, բայց Եղիան կարողացել է նրանց համախմբել։
«Ուսապարկի մեջ մենք տեղադրել ենք powerbank, իսկ հիմա մեր առաջ նոր խնդիր ենք դրել. ուզում ենք պատրաստել հեծանիվի ընթացքից էներգիայից սնվող մարտկոց։ Քայլերից սնվող մոդելներ արդեն կան, բայց հեծանիվից` լայն շուկայում դեռևս չկա», – ասում է Եղիան։
Խաղողի այգի - Sputnik Արմենիա, 1920, 19.10.2021
Մասնագետները «հայկական բնավորությամբ» նոր կուլտիվատոր են ստեղծել խաղողի այգիների համար
Հայաստանից նա ձգտում է հրավիրել առավելագույն քանակի աշխատողներ։ Այստեղ նրա համար պատրաստում են առցանց առևտրի հարթակների համար բազմալեզու էջեր։ Տարիներ առաջ Եղիան ավարտել է Հայաստանում Ֆրանսիական համալսարանը, իսկ հիմա ապրում է Գերմանիայում։ Տիրապետելով մի քանի եվրոպական լեզուների` նա ընդգծում է, որ եվրոպական երկրներում վաճառքների առաջխաղացման համար շատ ցանկալի է ունենալ վաճառքի էջի ոչ միայն անգլերեն, այլ նաև ֆրանսերեն, իսպաներեն և այլ տարբերակներ։

Բիզնեսի հայկական «միֆոլոգիան»

Աշխատանքի ընթացքում Եղիան համոզվել է, որ Հայաստանի բիզնեսում արմատավորված մի շարք պատկերացումներ այդքան էլ անհերքելի չեն։ Այսպես, շատ ներդրողներ «ձեռ են քաշում» արտադրությունից` կարծելով, թե Չինաստանի հետ մրցել չի լինի։ Այնինչ Եղիան մտադիր է արտադրությունը տեղափոխել Հայաստան։
Առողջության տնակներ. Արմայիս Քամալովը պատրաստ է նոր տեխնոլոգիա առաջարկել Հայաստանին
Այստեղ կան ուսապարկերի ձեռագործ արտադրություններ։ Փոքր ծավալների պատճառով նրանք չեն կարող Չինաստանի պես ցածր ինքնարժեք տալ։ «Բայց գործարանային արտադրության դեպքում դա միանգամայն հնարավոր է»,– ասում է Եղիան։ Ինքնարժեքն այդ դեպքում համադրելի է լինելու, իսկ Հայաստանը լոգիստիկայով միանգամայն ավելի լավ դիրքում է. ամենամոտավոր հաշվարկեներով` Շանհայից Ֆրանկֆուրտ բեռնատար կոնտեյները հասնում է մոտ 25 օրում, իսկ Երևանից` 5-6 օրում։

«Իհարկե, Չինաստանից ծովային առաքումն ավելի էժան է, բայց դա էլ երկու ամիս է տևում, իսկ արևմտյան հաճախորդները գնից ոչ պակաս գնահատում են ժամանակը», – ընդգծում է Եղիան։

Այսքանը հաշվի առնելով` նա ցանկանում է արտադրությունը տեղափոխել Հայաստան (թեկուզև չինական կտորով), մանավանդ որ այստեղ արդեն կան եվրոպական ստանդարտներով աշխատող ու եվրոպական պատվերներ կատարող կարի ֆաբրիկաներ, նրանցից մի մասն էլ գործում են Եղիայի ծննդավայրում` Վանաձորում։
«Հայաստան վերադառնալու հարցս կլուծվի ամենալավ տարբերակով. Վանաձորը Երևանի հետ չեմ փոխի», – ժպտալով ասում է Եղիան։
«Նուբարաշեն» աղբավայր - Sputnik Արմենիա, 1920, 30.09.2021
Աղբից` էլեկտրականություն. տեխնոլոգիան յուրացնում են ՌԴ-ում և պատրաստ են տալ Հայաստանին

Մարզերի երեխաները

Հայաստանում աշխատատեղեր ստեղծելու հետ մեկտեղ Եղիան ուզում է ապագա ձեռներեցներ պատրաստել` կրկին Երևանից դուրս։ «Մարզերի երեխաներ` մարզերում» ՀԿ–ի հետ համատեղ նա սկսել է առցանց առևտրի դասընթացներ ՀՀ–ի և Արցախի տարածաշրջանների համար։ Երեխաներին նա սովորեցնում է, թե ինչպես բացել վաճառքի էջ (աքաունթ), ինչպես ընտրել շուկայում պահանջված ապրանք (և ինչպես չընտրել այն, ինչը մրցակցության շանս չունի), ինչպես պահպանել անհրաժեշտ պաշարները արտադրությունում, պահեստում և առաքման ճանապարհին։ Հետագայում, անկասկած, երիտասարդ ձեռներեցները կսովորեն այդ ապրանքների առնվազն մի մասն արտադրել Հայաստանում։

«Բերեմ մեկ օրինակ։ Պլաստիկ իրեր արտադրողներից մեկը շուկա է հանել փոքրիկ աստիճան, որով շներն ու կատուները պիտի բարձրանան բազմոցին կամ բազկաթոռին` առանց այն ճանկռտելու։ Հիմա այդ ապրանքը «Amazon»-ում ամենաշատ վաճառվողներից է, ունի 40 հազար մեկնաբանություն (отзыв) և 150 միլիոն դոլարի վաճառք։ Կարծում եմ` տեսականորեն հնարավոր է այդ կարգի արտադրանք ստեղծել նաև Հայաստանում», – նշում է Եղիան։

Երեխաների հետ առաջին դասընթացները Եղիան արդեն սկսել է, իսկ արտադրության տեղայնացման հեռանկարն այժմ քննարկում է։
Բուլղարացի ֆերմերները հավանել են հայկական ծնեբեկը. մեր լեռների բերքը` նոր արտադրանքի մաս
Լրահոս
0