00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նիկոլ Փաշինյանն առանձին հանդիպումներ է ունեցել երկու ընկերության ղեկավարների հետ

© Photo : official site of the Prime Minister of RAՎարչապետ Նիկոլ Փաշինյանն հանդիպել է Sada ընկերության նախագահ Հովիգ Սաֆոյանի հետ (2021թ․ հոկտեմբերի 21)․ Երևան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն հանդիպել է Sada ընկերության նախագահ Հովիգ Սաֆոյանի հետ (2021թ․ հոկտեմբերի 21)․ Երևան - Sputnik Արմենիա, 1920, 29.10.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն հանդիպել է Sada ընկերության նախագահ Հովիգ Սաֆոյանի հետ (2021թ․ հոկտեմբերի 21)․ Երևան
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետը կարևորել է ընկերություններից մեկի նախաձեռնությունը և նշել, որ կհանձնարարի կառավարության պատասխանատու գերատեսչություններին վերջինիս հետ քննարկել այդ ուղղությամբ համագործակցության հնարավորությունները:
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առանձին հանդիպումներ է ունեցել բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն ծավալող «Sada» ընկերության նախագահ Հովիգ Սաֆոյանի և «Service Titan» ընկերության հիմնադիրներից Արա Մահդեսյանի հետ: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` երկու հանդիպումների ընթացքում էլ Փաշինյանը կարևորել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում վերը նշված ընկերությունների գործունեությունը և ընդգծել, որ այս բնագավառը կառավարության առաջնահերթությունների թվում է:

ՀՀ վարչապետը հավելել է, որ կառավարությունը շահագրգիռ է ՏՏ ոլորտի ընկերությունների զարգացմամբ, նոր ներդրումների արդյունքում վերջիններիս ընդլայնմամբ, աշխատատեղերի ստեղծմամբ:

Գործադիրի ղեկավարը նշել է, որ պատրաստ է նման հանդիպումների ընթացքում քննարկել ընկերություններին հետաքրքրող հարցերը, խնդիրներն ու կառավարության գործիքակազմերի շրջանակում վերջիններիս համապատասխան օժանդակություն ցուցաբերելու հնարավորությունները:
© Photo : official site of the Prime Minister of RASada ընկերության նախագահ Հովիգ Սաֆոյանը ՀՀ վարչապետի հետ հանդիպման ժամանակ (2021թ․ հոկտեմբերի 21)․ Երևան
Sada ընկերության նախագահ Հովիգ Սաֆոյանը ՀՀ վարչապետի հետ հանդիպման ժամանակ (2021թ․ հոկտեմբերի 21)․ Երևան - Sputnik Արմենիա, 1920, 29.10.2021
Sada ընկերության նախագահ Հովիգ Սաֆոյանը ՀՀ վարչապետի հետ հանդիպման ժամանակ (2021թ․ հոկտեմբերի 21)․ Երևան
Հովիգ Սաֆոյանն անդրադառնալով «Sada» ընկերության գործունեությանը՝ նշել է, որ Հայաստանում գործող ընկերության մասնաճյուղն այժմ ունի 30 աշխատակից, սակայն նախատեսում են առաջիկայում նոր ներդրումային ծրագրերի արդյունքում այդ թիվը հասցնել 350-ի: Նա հավելել է, որ ընկերությունը համագործակցում է աշխարհի առաջատար մի շարք կազմակերպությունների, այդ թվում՝ «Google»-ի հետ, մշակում տարբեր ծրագրային նոր լուծումներ, նաև կրթության ոլորտում:
Սաֆոյանը նշել է, որ մասնավորապես կրթության ոլորտի համար նախագծված պլատֆորմը, որը մշակվել է «Google»-ի հետ համագործակցությամբ և ներդրվել տարբեր երկրների կրթության համակարգերում, պատրաստ է ՀՀ կառավարության հետ համագործակցությամբ ներդնել նաև Հայաստանում:
Նիկոլ Փաշինյանն ու Տանն Կիլիկիո կաթողիկե հայոց կաթողիկոս Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանը - Sputnik Արմենիա, 1920, 29.10.2021
«Դուք առաջինն էիք»․ Փաշինյանը հանդիպել է Հայ կաթողիկե եկեղեցու նոր առաջնորդի հետ
Փաշինյանը կարևորել է նախաձեռնությունը և նշել, որ կհանձնարարի կառավարության պատասխանատու գերատեսչություններին վերջինիս հետ քննարկել այդ ուղղությամբ համագործակցության հնարավորությունները:
Արա Մահդեսյանն էլ խոսել է «Service Titan» ընկերության գործունեության և առաջիկա ծրագրերի մասին: Նա նշել է, որ ընկերության հայաստանյան գրասենյակը, որը հիմնադրվել է 2018 թվականից, արդեն իսկ ունի 200 աշխատակից, ՀՀ-ում իրականացված ներդրումների ծավալը հասել է 40 մլն դոլարի: Մահդեսյանն ընդգծել է, որ հայաստանյան թիմը շարունակաբար ընդլայնվում է, բացվում են նոր բաժիններ՝ նոր մասնագիտացումներով, իսկ ներդրումային նախագծերը շարունակաբար զարգանալու են: Ծրագրերն ուղղված են ընկերության շարունակական աճի, պրոդուկտի բարելավմանը, լավագույն մասնագետների պատրաստմանն ու ներգրավմանը:
© Photo : official site of the Prime Minister of RAService Titan ընկերության համահիմնադիր Արա Մահդեսյանը ՀՀ վարչապետի հետ հանդիպման ժամանակ (2021թ հոկտեմբերի 29)․ Երևան
Service Titan ընկերության համահիմնադիր Արա Մահդեսյանը ՀՀ վարչապետի հետ հանդիպման ժամանակ (2021թ հոկտեմբերի 29)․ Երևան։ - Sputnik Արմենիա, 1920, 29.10.2021
Service Titan ընկերության համահիմնադիր Արա Մահդեսյանը ՀՀ վարչապետի հետ հանդիպման ժամանակ (2021թ հոկտեմբերի 29)․ Երևան
Փաշինյանը ողջունել է «Service Titan»-ի հաջող գործունեությունը և հավելել, որ ինչպես այս ընկերությունը, այնպես էլ ոլորտում հաջողություններ արձանագրող մյուս կազմակերպությունները նպաստում են Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտի շարունակական զարգացմանը: Այս առումով կառավարության ղեկավարը կարևորել է բարձր որակավորում ունեցող մասնագետների պատրաստումն ու վերջիններիս երկարաժամկետ գործունեությունը Հայաստանում իրականացնելուն ուղղված քայլերը:
Լրահոս
0