Պետությունը պետք է օգտագործի հայկական ՏՏ ընկերությունների արտադրանքը․ նախարար

© Sputnik / Aram Gareginyan DigiTech, արխիվային լուսանկար
 DigiTech, արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 29.10.2021
DigiTech, արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
Հայկական ընկերությունների արտադրանքը կարող 1 էապես բարձրացնել պետական ապարատում աշխատանքային գործընթացների արդյունավետությունը։
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. Պետությունը ոչ միայն պետք է օգնի բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերություններին, այլև օգտագործի նրանց արտադրանքը։ Այսօր DigiTec ցուցահանդեսում լրագրողներին ասաց Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը։
«Ցուցահանդեսի տաղավարներում ներկայացված են մի քանի հետաքրքիր ծրագրեր, որոնք պետական ապարատը կարող է օգտագործել իր կարիքների համար, մասնավորապես կադրերի ընտրությունն օպտիմալացնելու նպատակով։ Ուրախալի է նաև, որ գնալով ավելի շատ ընկերություններ են դուրս գալիս արտաքին շուկաներ», - ասաց նախարարը։
Проект Инженерного городка в Ереване - Sputnik Արմենիա, 1920, 27.10.2021
Հայ ուսանողներն ինժեներական քաղաքում տիեզերական արբանյակ-«կուբիկ» են հավաքել
Նրա խոսքով՝ նույնիսկ այն ընկերությունները, որոնք պարտվում են պետական ապարատի տեղեկատվական համակարգերի և այլ ՏՏ լուծումների մրցույթներում, հաջողությամբ հայտնվում են արտաքին շուկաներում և չեն փորձում միմյանց հեռացնել տեղական սահմանափակ շուկայից։
Եղիա Ղազարյան - Sputnik Արմենիա, 1920, 29.10.2021
«Լոռվա ակցենտով» ուսապարկերը տարածվում են Եվրոպայում. ինչպե՞ս կարող ենք չզիջել չինականին
Նախարարը նշեց նաև, որ ցուցահանդեսում ներկայացված են «Գաղափարից բիզնես» մրցույթում անցած տարի պետական դրամաշնորհներ ստացած ընկերությունները։
«Հետևաբար մեր աջակցությունն օգնում է ընկերություններին զարգանալ»,- ամփոփեց Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ DigiTec ցուցահանդեսն անցկացվում է DigiWeek միջոցառումների շրջանակում, որոնք մեկնարկել են Երևանում, Գյումրիում և Վանաձորում։
Մասնագետները «հայկական բնավորությամբ» նոր կուլտիվատոր են ստեղծել խաղողի այգիների համար
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала