Սահմանին առնչվող հրամանը պետք է լինի գրավոր. Օհանյանը` Սյունիքից զորքերը հետ քաշելու մասին

© Sputnik / Aram NersesyanՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 29.10.2021
Բաժանորդագրվեք
Սեյրան Օհանյանը հայտնեց, թե ինչ էր պետք անել պատերազմից հետո Սյունիքի հատվածում, որպեսզի հիմա նման խնդրի առաջ չկանգնեինք։
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ սահմանին վերաբերող գործողությունները պետք է լինեն գրավոր և համապատասխան օրգանի հրամանով։ Խորհրդարանական ճեպազրույցների ժամամանկ նման կարծիք հայտնեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը` անդրադառնալով պատերազմից հետո Սյունիքի որոշ հատվածներից մեր զորքերի հետքաշման դեպքին։
Երեկ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր` Սյունիքում հայկական զորքերի հետքաշման հրաման տալուց առաջ ՀՀ Անվտանգության խորհրդի նիստ չի գումարվել։ Այդ հրամանն անձամբ ինքն է տվել։

«Պետք է ռազմական կառավարման ընթացակարգերի համաձայն իրականացվեր այդ ամբողջ գործողությունը և ձևավորվեր կառավարման օրգան, որտեղի էլ կլինեին գրավոր կամ բանավոր հրահանգները։ Փաշինյանի ասածից հետո չերևաց, թե ինչ օրգանի միջոցով է նման որոշում կայացրել։ Նոյեմբերի 9-ի փաստաթղթում նշված է` կողմերը կանգնում են այնտեղ, որտեղ գտնվում են այդ պահին, և չէր կարող որևէ մեկը բանավոր հրաման տալ հետ քաշվելու»,–ասաց Օհանյանը։

Նրա խոսքով` նորմալ կառավարիչը հրահանգ կտար այն տեղերում, որոնք ռազմավարական նշանակություն ունեն, մեզ համար շահեկան վիճակում կանգնել` դեռ մի փոքր էլ առաջ։ Դա չարվեց, ավելին` հակառակորդը ներխուժեց ՀՀ սահմաններից ներս ու սկսեց իր համար սահմաններ կահավորել։
«Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդևանյանն էլ իր հերթին նշեց, որ եթե մենք ապրեինք իրավական և ժողովրդական պետության մեջ` դատախազությունը նյութեր կպատրաստեր Փաշինյանի` Սյունիքից զորքերը հետ քաշելու երեկ արած հայտարարության հիման վրա։
Депутат Сейран Оганян отвечает на вопросы журналистов во время перерыва на очередном заседании Парламента (25 августа 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 26.10.2021
«Մեզ ասացին` Սյունիքի Փելա սար կոչվող տարածքում ռուսական դիրքն է միայն հանվել». Օհանյան
Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզի Սև լճի տարածքում և Գեղարքունիքի մարզի Կութ, Նորաբակ ու Վերին Շորժա գյուղերի սահմանային տարածքներում ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք ու փորձում են ամրապնդվել այնտեղ։
Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը պարպերաբար հայտարարություններ են անում այն մասին, թե ամեն ինչ անում են հարցը խաղաղ ճանապարհով լուծելու համար։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала