Սննդաբանը պատմել է, թե ինչպես են օգտակար մթերքները վտանգավոր դառնում

© Sputnik / Asatur YesayantsՉրեր. արխիվային լուսանկար
Չրեր. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 29.10.2021
Բաժանորդագրվեք
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի - Sputnik. Այն մթերքները, որոնք սովորաբար ներառում են ամենաօգտակարների ցանկում, կարող են վնասակար լինել։ Այդ մասին ՌԻԱ Նովոստիին պատմել է սննդաբան և ֆիթնես մարզիչ Սվետլանա Պանչենկոն։ Նա, մասնավորապես, խորհուրդ է տվել զգուշորեն ընտրել չոր մրգերը։

«Փայլի և փափկության համար դրան շատ հաճախ ճարպ և գլիցերին են ավելացնում, իսկ չորացման գործընթացն արագացնելու համար օգտագործում են թունելային վառարաններ և նույնիսկ բենզինով ջեռուցիչներ»,-բացատրել է փորձագետը։

Ընկուզեղենի տեսակները մեծ քանակությամբ ֆիտինաթթու են պարունակում, որը խանգարում է հանքանյութերի յուրացմանը։ Բացի այդ, ընկուզեղենի տեսակները ալերգիա առաջացնող մթերքների թվին են պատկանում, իսկ սխալ պայմաններում պահելու դեպքում բորբոսով են պատվում։
Խանութում վաճառվող յոգուրտները շատ շաքար են պարունակում, ինչպես նաև բուսական յուղեր, ներկանյութեր և կոնսերվանտներ։
Паста - Sputnik Արմենիա, 1920, 28.10.2021
Հնարավո՞ր է ուտել և նիհարել. սննդաբանը խոսել է «ճիշտ» մակարոնի մասին
«Խանութում վաճառվող գրեթե բոլոր յոգուրտները ջերմամշակում են անցնում և զրկվում են օգտակար միկրոֆլորայից, որը դրանք օգտագործելու միակ պատճառն է»,-ասել է Սվետլանա Պանչենկոն։
Սննդաբանի խոսքով` նիհարել ցանկացողները հաճախ յուղազերծ կաթնաշոռ են օգտագործում։ Սակայն այդպիսին դառնալուց առաջ այն քիմիական կոնվեյերով է անցնում։

«Յուղազերծ կաթնամթերքին ախորժելի տեսք տալու համար դրանց ավելացնում են կայունացուցիչներ և օսլա (որոնց մասին բաղադրության մեջ ոչ միշտ են գրում)։ Այդպիսի մթերքներից կալցիումի յուրացումը զգալիորեն ավելի քիչ է»,-նշել է փորձագետը։

Նրա խոսքով` կաթնամթերքի մի շարք տեսակների, այդ թվում` յուղազերծ կաթնամթերքի ինսուլինային ինդեքսը բավականին բարձր է։ Դա նշանակում է, որ դրանց օգտագործումը երեկոյան ժամը 5-ից հետո ցանկալի չէ, հատկապես այն մարդկանց համար, որոնք խնդիրներ ունեն արյան մեջ շաքարի մակարդակի և ինսուլինի հետ։
Սննդաբանը բացատրել է՝ ինչպես չհրաժարվել քաղցրից առանց առողջությանը վնաս հասցնելու
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала