Ճապոնացի բժիշկը բացատրել է, թե ինչպես է դիետան հանգեցնում որովայնի մեծացման

Գեր մարդ - Sputnik Արմենիա, 1920, 29.10.2021
Գեր մարդ
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մասնագետի խոսքով՝ նիհարել ցանկացողները պետք է ոչ թե սահմանափակեն սնունդը, այլ ճիշտ սնվեն։
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. Որովայնի շրջանում ճարպի առաջացման պատճառը հաճախ դիետիկ սնունդն է, Yahoo News Japan-ին ասել է սննդաբան Միվակո Կոձիման:
Բժիշկը բացատրել է, որ որովայնի վրա ծալքերն առաջանում են ոչ թե չափից շատ ուտելուց, այլ սխալ սննդակարգի պատճառով մկանների կորստից։ Նրա խոսքով՝ երիտասարդ տարիքում մարդն ունի մկաններ, որոնք կորսետի դեր են խաղում։ Բայց 30 տարեկանից հետո դրանք թուլանում են, ինչի հետևանքով ստամոքսը սկսում է դուրս ցցվել։
Սխտոր - Sputnik Արմենիա, 1920, 23.10.2021
Բժիշկն ասել է` ում չի կարելի սխտոր ուտել
«Դա սկսում է ձեզ անհանգստացնել, և դուք սկսում եք սահմանափակել ձեր սննդակարգը, բայց արդյունքում ավելի շատ ճարպն այրող մկաններ եք կորցնում, իսկ նյութափոխանակությունը դանդաղում է»,-ասում է Կոձիման։ Այսպես է փակ շղթան ձևավորվում, և շատերը պարզապես չգիտեն` ինչպես դուրս գալ այդ շղթայից։
Կոձիման նշել է, որ դիետայի իմաստը ոչ թե չուտելն է, այլ ճիշտ սնվելը։ Ուստի պետք է այնպիսի սննդակարգ ընտրել, որն արագացնում է նյութափոխանակությունը։
Ոչ միայն գեներ ու առողջ սնունդ․ որո՞նք են երկար ապրելու կանոնները
Նյութափոխանակության արագացման էությունը ջերմաստիճանի բարձրացումն է, ուստի նախաճաշին սառ սմուզիներ օգտագործելը կարող է միայն վնասել։ Չի կարելի միայն բանջարեղեն ուտել, հարկ է նաև սպիտակուցային աղբյուրներ օգտագործել՝ միս և ձուկ։ Այսպես կոչված` «զրոյական կալորիականությամբ» մթերքները ևս իջեցնում են նյութափոխանակությունը, հետևաբար՝ վնաս են տալիս։
Լրահոս
0