2–րդ դեղաչափն ուշացնել չի կարելի. նոյեմբերի 1-ից հակահամաճարակային նոր կարգավորում կգործի

© Sputnik / Виталий Белоусов / Անցնել ֆոտոբանկԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 30.10.2021
Բաժանորդագրվեք
Ռոմելլա Աբովյանը հայտնում է, որ ըստ ԵՄ չափանիշների` Հայաստանը հայտնվել է մուգ կարմիր գոտում։
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Նոյեմբերի 1-ից կորոնավիրուսի հետ կապված հակահամաճարակային նոր կարգավորում կգործի։ Կառավարության «Հրապարակում» հաղորդման ժամանակ այս մասին ասել է ՀՎԿԱԿ հարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը։

«Այն քաղաքացիները, որոնք աշխատում են և պատվաստվել են առաջին դեղաչափով, եթե խախտեն առաջին և երկրորդ դեղաչափի միջև պատվաստման ժամկետները, ապա գործատուին պետք է ներկայացնեն ՊՇՌ հետազոտման բացասական արդյունք»,–ասել է Աբովյանը։

Նրա խոսքով` քննարկվում է նաև ժամանցի վայրեր QR կոդով կամ էլ ՊՇՌ պատասխանով մուտք գործելու հարցը։ Լոքդաունի մասին առայժմ խոսք չկա։
Ըստ Աբովյանի` չի բացառվում, որ դեկտեմբերի 1-ից չպատվաստված քաղաքացիները, որոնք կունենան կորոնավիրուսային հիվանդություն, կբուժվեն իրենց միջոցների հաշվին։ Աբովյանի խոսքով` արդեն իսկ սահմանափակումների նախագիծը պատրաստ է, և առաջիկայում այն շրջանառության մեջ կդնեն։
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 30.10.2021
Նոյեմբերի 1-ից դիմակը պարտադիր է նաև բաց տարածքներում. ո՞ր դեպքերում է բացառություն արվում
Մասնագետը հավելեց նաև, որ ըստ ԵՄ չափանիշների` ՀՀ–ն մուգ կարմիր գոտում է, քանի որ Հայաստանում հիվանդացության ցուցանիշը 888 է` սահմանային 500-ի փոխարեն։
Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 2193-ով և դարձել 306 739:
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала