«Դելտա» մանրէահիմքը ո՞ր դեպքերում է առանց ախտանշանների դրսևորվում

© Sputnik / Илья Питалев / Անցնել ֆոտոբանկԿորոնավիրուսային բաժանմունքում
Կորոնավիրուսային բաժանմունքում - Sputnik Արմենիա, 1920, 30.10.2021
Կորոնավիրուսային բաժանմունքում
Բաժանորդագրվեք
Բժշկի խոսքով՝ զգալի կրճատվել է այն մարդկանց թիվը, որոնք վարակվում են կորոնավիրուսով, բայց ախտանշաններ չեն ունենում։
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Որոշ մարդիկ կորոնավիրուսի «Դելտա« մանրէահիմքով հիվանդանում և առողջանում են առանց ախտանշանների։ «Մոսկվա 24»–ի հետ զրույցում ասել է վարակաբան, Մոսկվայի պետական համալսարանի առաջատար գիտաշխատող Մաքսիմ Սկուլաչևը։
«Որպես ընդհանուր գնահատական կարող եմ ասել, որ հավանական է` պատվաստվածների և առողջացածների ներկայիս թվի պարագայում վարակվածների հազիվ 25 տոկոսն է կորոնավիրուսն առանց ախտանշանների տանում»,- ասել է Սկուլաչևը։
Министр здравоохранения Анаит Аванесян приняла директора Федеральной службы по эпидемиологии по микробиологии Роспотребнадзора Арега Тотолова (21 октября 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 21.10.2021
ՌԴ մասնագետները կօգնեն գնահատել ՀՀ բնակչության պոպուլյացիոն իմունիտետը Covid-19-ի նկատմամբ
Միաժամանակ նա ընդգծել է, որ «Դելտա» մանրէահիմքի բարձր ագրեսիվության պատճառով առանց ախտանշանների բուժառուների տոկոսը նվազել է։
Վարակաբանը պարզաբանել է, որ առանց ախտանշանների հիվանդանալու հավանականությունը կախված է նրանից, թե նախկինում մարդը վարակի ինչ չափաբաժին է ստացել։ «Եթե կոնտակտավորի օրգանիզմ է մտել մի քանի հազար վիրուսային մասնիկ, ապա մենք ունենք ոչ սպեցիֆիկ իմունիտետի համակարգ»,-ասել է Սկուլաչևը։
Բացի այդ, կորոնավիրուսն ավելի թեթև են տանում նրանք, ովքեր նախկինում արդեն վարակվել են այդ վիրուսի այլ տեսակներով։
Վարակաբանը նշել է, որ կորոնավիրուսի ևս չորս տեսակ կա, որոնց մարդկությունը շատ ավելի վաղուց է բախվել։
Բաբլոյան. Պատվաստումը պարտադիր է և դա չի կարելի դարձնել պրիմիտիվ քննարկումների առարկա     - Sputnik Արմենիա, 1920, 18.10.2021
ՌԱԴԻՈ
ՊՇՌ թեստ հանձնելու տասնօրյա ժամկետը քիչ է. Արա Բաբլոյանը բանակի հետ համեմատություն է անում
«Բավականին համոզիչ աշխատություններ կան, որոնցում ասվում է, որ եթե մարդը դրանցից մեկով հիվանդ է եղել, ապա SARS-CoV-2-ն էլ ավելի թեթև է ընթանում»,-ասել է Սկուլաչևը։
Ռուսաստանում կորոնավիրուսի նոր մուտացիայի դեպքեր են հայտնաբերվել
Կորոնավիրուսը կարող է առանց ախտանշանների լինել պատվաստվածների դեպքում։ Պատվաստանյութը, փորձագետի խոսքով, զգալի առավելություն է տալիս իմունիտետին՝ այն շատ ավելի արագ է ակտիվանում և կարող է արագ «խեղդել» վիրուսին։
«Պատվաստված» վարակակիրների մեծ մասը գնել է հավաստագրերը․ Ալեքսանդր Գինցբուրդ
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала