Եթե պետք լինի, օրենքը կփոխենք. Փաշինյանն ասել է` ինչու չի ստեղծվել քննիչ հանձնաժողովը

© Photo : press office of the Government of RA / ScreenshotПремьер-министр Никол Пашинян на совместной пресс-конференции с премьер-министром Литвы Ингридой Шимоните подводит итоги переговоров (4 октября 2021). Вильнюс
Премьер-министр Никол Пашинян на совместной пресс-конференции с премьер-министром Литвы Ингридой Шимоните подводит итоги переговоров (4 октября 2021). Вильнюс - Sputnik Արմենիա, 1920, 30.10.2021
Բաժանորդագրվեք
Պատերազմի դեպքերն ուսումնասիրվող քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին հայտարարվել է ամիսներ առաջ, սակայն մինչ օրս այն գոյություն չունի։
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, թե ինչու մինչ օրս 44-օրա պատերազմի քննիչ հանձնաժողովը չի ստեղծվել։ Կառավարության ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակվել, որտեղ այդ մասին մանրամասներ կան։

«Այսօր դե յուրե քննիչ հանձնաժողով դեռ ստեղծված չէ, ինչը կախված է նաև այն հանգամանքից, որ այդ հանձնաժողովի գործունեությւոնը կարող է 6 ամիս և +6 ամիս լինել։ Հետևաբար, մեկնարկը պետք է լավ նախապատրաստելուց հետո տալ, որպեսզի այդ ժամկետի մեջ տեղավորվենք»,–ասում է Փաշինյանը։

Մյուս կողմից, ըստ նրա, եթե պարզվի` այդ ժամկետի մեջ աշխատանքները չեն տեղավորվում, ստիպված կլինեն օրենսդրական փոփոխություններ կատարել ևս 2 վեց ամիսներ ավելացնելու նկատառումով։
Փաշինյանը հիշեցրել է, որ քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին հայտարարվել է ամիսներ առաջ, սակայն քանի որ արտախորհրդարանակն ուժերի ներկայացուցիչներ են մասնակցելու, զոհվածների ծնողներից են մասնակից լինելու, անհրաժեշտ է ճիշտ ձևակերպումներ անել։
Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը երեկ հայտնել էր` քննիչ հանձնաժողովի աշխատանքները հապաղում են «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Ղազինյանի պատճառով։
Ըստ Քոչարյանի` Արթուր Ղազինյանը չի ներկայացրել գաղտնի տեղեկություններին տիրապետելու թույլտվության համապատասխան փաստաթղթերը։
Հավելենք, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 26–ին լրագրողների հետ զրույցում հայտարարել էր` արցախյան վերջին պատերազմի քննիչ հանձնաժողով կստեղծվի: 2020 թվականի սեպտեմբերին սկսված պատերազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողովի աշխատանքներին պետք է մասնակցեն նաև զինծառայողների հարազատները:
Акция протеста родителей пропавших без вести военнослужащих перед воинской частью (1 декабря 2020). Эчмиадзин - Sputnik Արմենիա, 1920, 30.08.2021
Անհետ կորածների և գերիների հարազատները կմասնակցեն 44–օրյայի քննիչ հանձնաժողովի աշխատանքին
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала