«Հայրենիք» կուսակցությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. ովքե՞ր կլինեն առաջին համարները

© Photo : Пресс-служба партии "Отечество"Արթուր Վանեցյան
Արթուր Վանեցյան - Sputnik Արմենիա, 1920, 30.10.2021
Բաժանորդագրվեք
Սոս Հակոբյանը հայտնել է Աշտարակ, Արտաշատ, Սպիտակ, Վայք, Վանաձոր համայնքներում ավագանու ցուցակը գլխավորողների անունները։
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. «Հայրենիք» կուսակցությունը կմասնակցի դեկտեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին։ Տեղեկությունը հայտնում է կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը` Facebook–ի իր էջում մանրամասներ ներկայացնելով։

«Կայացել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի նիստը: Նիստին քննարկվել են «Հայրենիք» կուսակցության գործունեությանը և ներքաղաքական խնդիրներին վերաբերող մի շարք հարցեր: Արդյունքում կուսակցության խորհուրդը որոշել է մասնակցել 2021թ. դեկտեմբերի 5-ին մի շարք համայնքներում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին»,–գրել է նա։

Մասնավորապես, Աշտարակ համայնքում կուսակցության ավագանու ցուցակը գլխավորելու է Ազատ Զաքարյանը, Արտաշատում՝ Անդրանիկ Կիրակոսյանը, Սպիտակում՝ Կարեն Թեմուրյանը, Վայքում՝ Թարո Ավետյանը, Վանաձորում՝ Վահե Դոխոյանը:
Առուշ Առուշանյանը (ձախից առաջինը) մարտական ընկերների հետ - Sputnik Արմենիա, 1920, 18.10.2021
Մեզ նոր քաղաքական զարգացումներ են սպասվում, կամ ի՞նչ ցույց տվեցին ՏԻՄ ընտրությունները
Հիշեցնենք, որ ՔՊ–ի ցուցակը ևս հրապարակվել է։ Այս տարի Հայաստանի տարբեր համայնքներում ՏԻՄ ընտրություններ կայացել են հոկտեմբերի 17-ին։ Ընտրություններ են նշանակված նաև նոյեմբերի 14–ին և դեկտեմբերի 5-ին: Նոր ընտրություններ անցկացնելու որոշումը պայմանավորված է համայնքների խոշորացման գործընթացով, որի արդյունքում Հայաստանում կձևավորվեն թվով 79 համայնքներ:
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала