Ողբերգական ավտովթար Գեղարքունիքում. 1 մարդ մահացել է, 5-ը` հոսպիտալացվել

© Sputnik / Armine AlexanyanԳեղարքունիք
Գեղարքունիք - Sputnik Արմենիա, 1920, 30.10.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Վթարի հետևանքով տուժածներից մի քանիսին ավտոմեքենայից դուրս են բերել՝ օգտագործելով հատուկ տեխնիկա:
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Գեղարքունիքի մարզում ողբերգական ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով 1 մարդ մահացել է, 5-ը` հոսպիտալացվել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Դեպքը տեղի է ունեցել այսօր` ժամը 17:20-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի՝ Լիճք գյուղի վարչական տարածքում գտնվող «BBG» նախկին բժշկական կենտրոնի մոտ։
Իրար են բախվել Mitsubishi Pajero Io և Opel Astra մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու բժշկական կենտրոն:
Автомобиль ВС России упал в ущелье на поворотах Тигранашена (29 октября 2021). Сюник - Sputnik Արմենիա, 1920, 30.10.2021
Տիգրանաշենի ոլորաններում վթարի հետևանքով մահացած ռուս սահմանապահի ինքնությունը հայտնի է
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու փրկարարները: Փրկարարները նրանցից մի քանիսին ավտոմեքենայից դուրս են բերել՝ օգտագործելով հատուկ տեխնիկա:
Մինչ դեպքի վայրում աշխատում էին ոստիկանները, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը):
Ոստիկանները պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը:
Վիրավորներից 3-ին տեղափոխում են Երևան:
ՊՊԾ ավտոմեքենա - Sputnik Արմենիա, 1920, 24.10.2021
Խոշոր վթար Բաղրամյան պողոտայում․ անսթափ վարորդի պատճառով բախվել է 6 մեքենա
Լրահոս
0