https://armeniasputnik.am/20211030/vraert-artashisjan-pvoghvocum-kinn-ancnelis-e-eghel-tshanaparhi-chtujlatreli-hatvatsvov--34845140.html
Մահացու վրաերթ Արտաշիսյան փողոցում. կինն անցնելիս է եղել ճանապարհի չթույլատրելի հատվածով
Մահացու վրաերթ Արտաշիսյան փողոցում. կինն անցնելիս է եղել ճանապարհի չթույլատրելի հատվածով
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242–րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: 30.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-30T21:09+0400
2021-10-30T21:09+0400
2021-10-30T21:19+0400
վրաերթ
վթար, պատահար, սպանություն, գողություն
մահ
կին
երևան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/2280/30/22803076_0:0:1600:901_1920x0_80_0_0_7be157b9b1b72d933e9a61b30c684fe0.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն և օգնել բժիշկներին՝ վրաերթի ենթարկվածին տեղափոխել հիվանդանոց: Ճանապարհին, սակայն, վրաերթի ենթարկվածը մահացել է: Այս պահին դեպքի վայրը սահմանազատել են, պարեկները և քննիչները կատարում են դեպքի վայրի զննություն: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242–րդ հոդվածի 2-րդ մասի (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը) հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք:
https://armeniasputnik.am/20211003/vraert-vergetnja-ancman-tak-kiny-teghum-mahacel-e-33880519.html
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/2280/30/22803076_173:0:1600:1070_1920x0_80_0_0_226dc4dfa0bf7f982ce7fdc5cb52d1bc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
վրաերթ, վթար, պատահար, սպանություն, գողություն, մահ, կին, երևան
վրաերթ, վթար, պատահար, սպանություն, գողություն, մահ, կին, երևան
Մահացու վրաերթ Արտաշիսյան փողոցում. կինն անցնելիս է եղել ճանապարհի չթույլատրելի հատվածով
21:09 30.10.2021 (Թարմացված է: 21:19 30.10.2021) Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242–րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Տեղեկությունը հայտնում է
shamshyan.com–ը։
«Ժամը 19:00-ի սահմաններում, 25-ամյա Արթուր Մանուկյանը՝ իր վարած Mercedes ML-430 մակնիշի ավտոմեքենայով, Արտաշիսյան փողոցում՝ թիվ 62 շենքի դիմաց, վրաերթի է ենթարկել ճանապարհի չթույլատրելի հատվածով անցնող կին հետոիտնի»,–գրում է կայքը:
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն և օգնել բժիշկներին՝ վրաերթի ենթարկվածին տեղափոխել հիվանդանոց:
Ճանապարհին, սակայն, վրաերթի ենթարկվածը մահացել է:
Այս պահին դեպքի վայրը սահմանազատել են, պարեկները և քննիչները կատարում են դեպքի վայրի զննություն:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242–րդ հոդվածի 2-րդ մասի (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը) հատկանիշներով:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք: