00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսաստանում հանդես եկող հայ ֆուտբոլիստները. նրանք կարող են լինել հավաքականի թեկնածուներ

© Sputnik / Andranik GhazaryanՖուտբոլի գնդակ
Ֆուտբոլի գնդակ - Sputnik Արմենիա, 1920, 31.10.2021
Ֆուտբոլի գնդակ
Բաժանորդագրվել
Շատ հայ ֆուտբոլիստներ են հանդես գալիս ռուսական ակումբներում։ Քանի որ ռուսական թիմերում հայերն այլևս լեգիոներ չեն համարվում, ներկայացնում ենք Ռուսաստանի Պրեմիեր և Ազգային լիգաներում հանդես եկող հայ ֆուտբոլիստներին, որոնք միգուցե կարող են խաղալ մեր ազգային հավաքականում։
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը պարբերաբար համալրվում է նոր ֆուտբոլիստներով։ Հայաստանում հանդես եկողները միշտ էլ մեր աչքի առաջ են, ու կարելի է գուշակել, թե ով կհրավիրվի հավաքական։ Միաժամանակ հրավիրվում են նաև արտասահմանում հանդես եկող հայկական արմատներ ունեցող ֆուտբոլիստներ։
Ռուսաստանի ֆուտբոլի Պրեմիեր և Ազգային լիգաներում հանդես եկող թիմերի հայտացուցակներում կան տասը ֆուտբոլիստներ, որոնք կարող են քննարկվել որպես ազգային հավաքականի թեկնածուներ։
Աշոտ Խաչատուրյանցն ընդգրկվել է Ռուսաստանի ֆուտբոլային միության գործկոմի կազմում
Արսեն Զախարյանի տաղանդն անմիջապես գնահատվեց Ռուսաստանում։ Եվ քանի որ հայ ֆուտբոլիստն այժմ խաղում է Ռուսաստանի ազգային հավաքականում, այլևս չի դիտարկվում որպես Հայաստանի հավաքականի թեկնածու։ Մոսկվայի «Լոկոմոտիվում» հանդես եկող Նաիր Տիկնիզյանը, որը հանդես է եկել արդեն Ռուսաստանի երիտասարդականի կազմում, առայժմ հստակ պատասխան չի տվել` կարո՞ղ է խաղալ Հայաստանի ընտրանու կազմում, թե ոչ։ Տիկինիզյանն էլ է մտածում խաղալ Ռուսաստանի ազգային ընտրանու կազմում։ Սակայն միայն այս երկու ֆուտբոլիստը չեն, որ հանդես են գալիս Ռուսաստանի առաջնություններում։
© Sputnik / Владимир ПесняՆաիր Տիկնիզյան
Полузащитник молодежной сборной России Наир Тикнизян в матче 1-го тура группового этапа чемпионата Европы по футболу 2021 среди молодежных команд между сборными России и Исландии (25 марта 2021). Дьор - Sputnik Արմենիա, 1920, 31.10.2021
Նաիր Տիկնիզյան. Արխիվային լուսանկար

Արթուր Առուստամյան . «Մետալուրգ» (Լիպեցկ)

24-ամյա ֆուտբոլիստը Ռուսաստանի առաջնություններում սկսել է հանդես գալ Վորոնեժի «Ֆակելի» կազմում։ Շատ կարևոր է, որ Առուստամյանը կարող է հանդես գալ ձախ վինգերի, ենթահարձակվողի կամ մաքուր հարձակվողի դիրքում։ Այս գործոնը որոշակի առավելություն տալիս է Առուստամյանին։
Ներկայումս ֆուտբոլիստը հանդես է գալիս Լիպեցկի «Մետալուրգի» կազմում և Ռուսաստանի Ազգային լիգայի առաջնությունում անցկացրել է 19 խաղ։ Նա իր թիմի գլխավոր ռմբարկուն է` խփած վեց գոլերով։

Արթուր Գալոյան. «Վելես» (Մոսկվա)

Артур Галоян (слева) из Торпедо в футбольном матче против Авангард Курск (15 августа 2019). Москвa - Sputnik Արմենիա, 1920, 31.10.2021
Արթուր Գալոյանը` ձախից
22-ամյա Արթուր Գալոյանը Մոսկվայի «Տորպեդոյի» սան է, բայց 2020 թվականին տեղափոխվել է մոսկովյան «Վելես» ակումբ։ Հարձակողական ոճի կիսապաշտպան է, կարող է խաղալ և՛ կիսապաշտպանության կենտրոնում, և՛ աջ եզրում։ Ներկայումս Transfermarkt-ը Արթուր Գալոյանի տրանսֆերային արժեքը գնահատում է 600 հազար եվրո։

Ստեփան Հովհաննիսյան . «Սպարտակ-2» (Մոսկվա)

Ստեփան Հովհաննիսյանը ծնվել է Մեժդուրեչենսկ քաղաքում (Կոմիի Հանրապետություն)։ 2020 թվականից հանդես է գալիս «Սպարտակի» կազմում։ Ֆուտբոլիստը 20 տարեկան է։ Մարզիչները նրան կարող են օգտագործել խաղային երեք դիրքերում՝ կենտրոնական հարձակվող, ենթահարձակվող, աջ եզրային հարձակվող։ Բավականին բարձրահասակ է՝ 183 սմ։ Ազգային լիգայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 17 խաղի, դարձել է երկու գոլի հեղինակ։

Տիգրան Ավանեսյան և Ալբերտ Մնացականյան. «Տեքստիլշչիկ» (Իվանովո)

© Photo : ФК ТекстильщикԿիսապաշտպան Ալբերտ Մնացականյան
Կիսապաշտպան Ալբերտ Մնացականյան - Sputnik Արմենիա, 1920, 31.10.2021
Կիսապաշտպան Ալբերտ Մնացականյան
Միանգամից երկու հայ ֆուտբոլիստ են հանդես գալիս «Տեքստիկշչիկի» կազմում։ 19-ամյա Տիգրան Ավանեսյանը հիմնականում համարվում է հենակետային կիսապաշտպան։ Կարող է խաղալ նաև պաշտպանության եզրերում, քանի որ հավասարապես օգտագործում է աջ և ձախ ոտքերը, որպես հարվածային։ 183 սմ հասակ ունեցող ֆուտբոլիստն աչքի է ընկնում պայքարելու մեծ ցանկությամբ և ֆիզիկական ամրությամբ։ Այս մրցաշրջանում իր թիմի կազմում մասնակցել է 10 խաղի, դարձել է մեկ գոլի հեղինակ։
© Photo : ФК ТекстильщикԿիսապաշտպան Տիգրան Ավանեսյան
Կիսապաշտպան Տիգրան Ավանեսյան - Sputnik Արմենիա, 1920, 31.10.2021
Կիսապաշտպան Տիգրան Ավանեսյան
Ալբերտ Մնացականյանը ժամանակին հանդես է եկել Հայաստանի մինչև 17 և 19 տարեկան ֆուտբոլիստների հավաքականներում։ Այս մրցաշրջանում «Տեքստիլշչիկի» կազմում խաղադաշտ է դուրս եկել 9 անգամ։

Արտյոմ Պողոսով. «Վոլգար» (Աստրախան)

«Վոլգարի» հայազգի հարձակվողը 22 տարեկան է։ Ձախլիկ է ու տիրապետում է ուժեղ հարվածների։ 185 սմ հասակը շատ լավ կարողանում է օգտագործել օդային մենամարտերում։ Կարող է խաղալ աջ կամ ձախ եզրային հարձակվողի, նաև կենտրոնական կիսապաշտպանի դիրքում։ Ռուսաստանի մինչև 20 տարեկան ֆուտբոլիստների հավաքականի կազմում անցկացրել է հինգ խաղ։ Ընթացիկ առաջնությունում «Վոլգարի» կազմում մասնակցել է թիմի բոլոր՝ 19 խաղերին։
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի «Խիմկիի» կազմում է խաղում հայ ֆուտբոլասերին հայտնի 23-ամյա Դավիթ Դավիդյանը, որը Հայաստանում հանդես է եկել «Արարատի», «Արարատ-Արմենիայի» և «Ալաշկերտի» կազմում։
Վարդան Մինասյան - Sputnik Արմենիա, 1920, 28.10.2021
Վարդան Մինասյանը ստեղծեց վառ ֆուտբոլ խաղացող «Տարազը», բայց հեռացավ թիմից. ինչո՞ւ
«Ռոստովի» երկրորդ թիմի կազմում է հայտավորված 18-ամյա պաշտպան Սերգեյ Կոչկանյանը։
Ռուսաստանի ՖԱԼ-ի առաջնությունում «Ֆակելի» կազմում երեք հանդիպում է անցկացրել Վալերի Ծառուկյանը, Տվերի «Վոլգարի» կազմում խաղում է Հարություն Գրիգորյանը։
ԵԱՏՄ երկրների համար գործող օրենսդրության համաձայն` այս ֆուտբոլիստներն այլևս լեգեոներներ չեն համարվում և, հայկական կողմի համաձայնության դեպքում, կարող են հանդես գալ նաև մեր ազգային հավաքականի կազմում։
Լրահոս
0