Ապարան-Սպիտակ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով երեխաներ են տուժել

© Sputnik / Andranik GhazaryanՇտապօգնություն
Շտապօգնություն - Sputnik Արմենիա, 1920, 31.10.2021
Շտապօգնություն. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, ուղևորները տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից։
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Ապարան-Սպիտակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, այդ թվում երեխաներ։ Տեղեկությունը հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ այսօր, ժամը 10:54-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել վթարի մասին։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Շտապօգնության ավտոմեքենա - Sputnik Արմենիա, 1920, 31.10.2021
Ողբերգական ավտովթար Տավուշի մարզում. մեկ մարդ մահացել է
Պարզվել է, որ Ապարան-Սպիտակ ավտոճանապարհի 9-րդ կմ-ին «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Տ․ Պ․, ծնված 1994 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել հողազանգվածին և հայտնվել դաշտամիջյան հատվածում։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, ուղևորները տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից․ ուղևորներից մեկը` Ռ․ Ե.-ն (ծնված 1986 թ.) հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ:
18 հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր է, 64-ինը՝ ծանր.կորոնավիրուսային իրավիճակն Արցախում
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, տուժածներ Վ․ (ծնված 2011 թ.), Ք․(ծնված 2008 թ.) և Ն․ Հ․-երին (ծնված 2015 թ.) մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջիններս հոսպիտալացվել են Աշտարակի ԲԿ․ տուժածների առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала