Արման Դարչինյանը դուրս մնաց պայքարից

© Sputnik / Asatur YesayantsԱրման Դարչինյւան
Արման Դարչինյւան - Sputnik Արմենիա, 1920, 31.10.2021
Արման Դարչինյւան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Սերբիայում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում 71 կգ քաշային կարգում հանդես եկող Հայաստանի ներկայացուցիչ Արման Դարչինյանը դուրս մնաց պայքարից:
Տոկիոյի օլիմպիական խաղերի մասնակիցը 1/8 եզրափակիչում մրցում էր ԱՄՆ ներկայացուցիչ Օբեդ Բարտիեի հետ։ Նա Նահանգների ներկայացուցչին պարտվեց 1:4 հաշվով:
Կարեն Տոնականյան և Հրայր Շահվերդյան - Sputnik Արմենիա, 1920, 31.10.2021
Կարեն Տոնականյանը լքեց պայքարը բռնցքամարտի աշխարհի առաջնությունում. պատճառը վնասվածքն է
Կարեն Աղամալյանի գլխավորած թիմն աշխարհի առաջնությանը ներկայացել է 11 բռնցքամարտիկով, որոնցից պայքարը շարունակում են Արթուր Հովհաննիսյանը (51 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Կարեն Տոնականյանը (60 կգ), Հովհաննես Բաչկովը (63.5 կգ), Արման Դարչինյանը (71 կգ) և Դավիթ Չալոյանը (+92 կգ):
Հովհաննես Բաչկովը հաղթեց ադրբեջանցի Մալիկ Հասանովին
Հայաստանի 4 ներկայացուցիչներ ավելի վաղ դուրս էին մնացել պայքարից. Սեյրան Եղիկյանը (48 կգ) մեկ հաղթանակ տանելուց հետո (3:0) պարտվել է 1/8 եզրափակիչում: Գուրգեն Մադոյանը (67 կգ) ևս մեկ հաղթանակ տանելուց հետո (5:0) պարտվել է 1/16 եզրափակիչում, Համբարձում Հակոբյանը (80 կգ) և Նարեկ Մանասյանը (92 կգ) պարտվել են մեկնարկային մենամարտերում:
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала